Ոչ մի շպար, հողաթափեր՝ բոբիկ ոտքերին. Քիմ Քարդաշյանը Փարիզի կողոպուտից հետո առաջին անգամ հայտնվել է տեսախցիկների առջեւ
ЛАЙФՓարիզում կողոպուտից հետո Քիմ Քարդաշյանն առաջին անգամ հայտնվել է տեսախցիկների առջեւ: Հայուհին հանրությանը ներկայացել է սպիտակ վերնազգեստով, բոբիկ, հողաթափերով, առանց դիմահարդարման:

Զարմանալի է, որ Քիմը, որը կարծես պետք է շրջապատված լիներ հատուկ ջոկատայիններով, Լոս Անջելեսի փոքրիկ հաստատությունում հայտնվել է առանց թիկնապահների:

Ըստ TMZ-ի՝ Քիմի հետ է եղել նրա ընկերը՝ Ջոնաթան Չեբանը: Ռեալիթի շոուի աստղը գնացել է յոգուրտ գնելու:

Հարկավոր է խոստովանել, որ Քիմն ամբողջությամբ հաղթահարել է Փարիզի կողոպուտի հետեւանքով սթրեսը եւ հրաշալի տեսք ունի:



Լուսանկարները՝ Splash-ի, TMZ-ի
1
При поддержке Ucom в Ереване прошли ежегодные соревнования по гонкам дронов «Mini Whoop Drone Racing...
2
Аршака Карапетян отвечает на комментарии
3
Европейский курс Армении между обещаниями и обязательствами
4
Что будет, если выведут 102-ю базу? Аршак Карапетян
5
IDBank представит концепцию единой экосистемы на DigiTec 2026



