Ереван, 26.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Սերժ Սարգսյանը Երախտագիտության մեդալով է պարգևատրել ՍԻԲՋՕ-ի նախագահին

ПОЛИТИКА

 Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 26-ին մայրաքաղաքի «Մերիդիան» ցուցահանդեսային կենտրոնում ներկա է գտնվել Ոսկերիչների համաշխարհային համադաշնության՝ ՍԻԲՋՕ-ի համաժողովին, որին աշխարհի 25 երկրից ժամանած ոսկերչության և թանկարժեք մետաղների մշակման ոլորտները ներկայացնող ավելի քան 80 պատվիրակների հետ միասին մասնակցել է ՍԻԲՋՕ-ի նախագահ Գայետանո Կավալիերին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Հանրապետության Նախագահը ողջույնի խոսք է հղել համաժողովի մասնակիցներին:

***
Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնի խոսքը ՍԻԲՋՕ-ի համաժողովում.

«Հարգելի՛ պարոն Կավալիերի,
Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Թույլ տվեք ջերմորեն ողջունել Ձեզ Հայաստանի Հանրապետությունում և բարի գալուստ մաղթել մեր երկիր: Մեզ համար հաճելի է հյուրընկալել ձեր ոլորտը կարգավորող յուրատեսակ համաշխարհային խորհրդարանի՝ Ոսկերիչների համաշխարհային համադաշնության (ՍԻԲՋՕ-ի) համաժողովը: Մենք կարևորություն ենք տալիս այս ժողովի անցկացմանը մեր երկրում: 

Հայաստանն ու աշխարհասփյուռ հայ ժողովուրդը մեծ ավանդ են ներդրել ոսկերչության և ակնագործության զարգացման գործում, իրենց հաստատուն տեղն ունեն այս ոլորտի տարեգրության մեջ: Հայ ոսկերիչների հաջողությամբ ստեղծված գործերը, նրանց գործունեությունը տարբեր երկրներում ոլորտին բերել են զարգացում, նրանք հիմնել են ոսկերչական ձեռնարկություններ ու վաճառատներ Նյու Յորքում ու Փարիզում, Մոսկվայում և Լոնդոնում, Կոստանդնուպոլսում ու Բեյրութում, Կահիրեում և բազմաթիվ այլ վայրերում: Նրանց ձեռքով կերտվել են ոսկերչական արվեստի փայլուն նմուշներ՝ ադամանդակուռ գահեր ու թագեր, խաչեր ու շքանշաններ, շքեղ զարդանախշեր ու գավաթներ:

Այսօր Հայաստանում ոսկեգործության և ադամանդագործության զարգացման ուղղությամբ հետևողական աշխատանքներ են տարվում: Մենք այդ ճյուղը հ այտարարել ենք երկրի տնտեսության գերակա, ռազմավարական ուղղություններից մեկը: Խորհրդանշական է նաև, որ Հայաստանում արդեն մի քանի տարի է, որ նշվում է «Ոսկերչի ազգային օրը»: Երևանում կա Ոսկերիչների անունով փողոց և այն բերում է այստեղ՝ «Մերիդիան» ոսկերչական տնտեսական գոտի, որի նախաձեռնողը ձեր ոլորտի եռանդուն գործիչներից մեկն է՝ իմ խորհրդականն ու նաև Հայ ոսկերիչների համաշխարհային միության նախագահ Գագիկ Գևորգյանը: 

Արտադրական համալիր լինելուց բացի «Մերիդիանը» հսկայական ցուցահանդեսային կենտրոն է, որն արդեն 6-րդ անդամ ընդունում է «Երևան շոու» ոսկերչական միջազգային ցուցահանդեսը: Վերջինս անց է կացվում Հայաստանի Նախագահի հովանու ներքո: Դրանով մեր պետությունը ընդգծում է այն կարևորությունը, որ մենք տալիս ենք ոսկերչության զարգացմանը, այդ ոլորտում միջազգային համագործակցության խորացմանն ու ընդլայնմանը, փորձի փոխշահավետ փոխանակմանը, նոր գաղափարների հղացմանը, մասնագիտական ու առևտրային հարաբերությունների հաստատմանը: Պետությունը շարունակելու է քաջալերել այս գոտու գործունեությունը:

Մենք ուրախ ենք, որ ոսկերիչների բազմազգ ընտանիքում իր ակտիվ ներգրավվածությունն ունի և իր արժանի ավանդն է ներդնում Հայ ոսկերիչների համաշխարհային ընկերությունը (Էյ-Ջեյ-Էյ):

Այժմ կուզենայի իմ խոսքը ուղղել Ոսկերիչների համաշխարհային համադաշնության՝ ՍԻԲՋՕ-ի նախագահին: 

Պարո՛ն Կավալիերի, 

Մենք բարձր ենք գնահատում Ձեր ավանդն այս ոլորտի կազմակերպման, կանոնակարգման ու զարգացման մեջ: Դրվատանքի են արժանի անձամբ Ձեր և ՍԻԲՋՕ-ի ջանքերը հայ ոսկերիչների ավանդույթների և ակնառու նվաճումների տարածման և հանրահռչակման գործում: Նկատի ունենալով այս հանգամանքը՝ ես ստորագրել եմ համապատասխան հրամանագիր, որով պարգևատրել եմ Ձեզ և հիմա հաճելի պարտականություն ունեմ այդ պարգևը Ձեզ հանձնելու։ Լիահույս եմ, որ Ձեր կազմակերպության գործունեությունն, ընդհանրապես, և համագործակցությունը հայ ոսկերիչների հետ, մասնավորապես, նոր հաջողություններ են արձանագրելու, արձանագրելու են տեսանելի ձեռքբերումներ:

Հարգելի՛ բարեկամներ,

Համաժողովին մաղթում եմ բեղմնավոր աշխատանք, մասնակիցներին՝ նշանակալի հաջողություններ, ՍԻԲՋՕ-ին՝ նորանոր նվաճումներ»:

***

Ելույթի ավարտին Նախագահ Սերժ Սարգսյանը Համաշխարհային ոսկերչական համադաշնության նախագահ Գայետանո Կավալիերիին պարգևատրել է Երախտագիտության մեդալով՝ Հայաստանում Համաշխարհային ոսկերչական համադաշնության ծավալած գործունեության, ինչպես նաև հայ ոսկերչական ու ոսկեգործական ավանդույթներն աշխարհում արժանվույնս ներկայացնելու համար:

 

Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей Арцаха