People.am- ը գրում է.
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը գլխավորել է Time հեղինակավոր ամերիկյան ամսագրի ընթերցողների վարկածով մոլորակի ամենաազդեցիկ մարդկանց վարկանիշային աղյուսակը։ Այդ մասին հայտնել են պարբերականի ներկայացուցիչները։
Քվեարկությունն ավարտվել է անցած ուրբաթ, բայց պաշտոնական արդյունքները հայտարարվել են միայն հիմա։ Ամսագրի խմբագրության ընտրությունը հայտնի կդառնա ապրիլի 16-ին։ Ռուսաստանի ղեկավարը հավաքել է ձայների 6,95%-ը։ Time շաբաթաթերթը հրատարակվում է 1923թվականից։ Ամենազդեցիկ մարդկանց վարկանիշային աղյուսակը ներկայացվում է 1999 թվականից։ 2014 թվականի նոյեմբերին Պուտինը երկրորդ անգամ անընդմեջ գլխավորել է աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց ցանկը՝ ըստ մեկ այլ ամերիկյան հայտնի ամսագրի՝ Forbes-ի։
Time-ի ընթերցողների վարկանիշային աղյուսակի թոփ-10-ը ունի հետևյալ տեսքը․
1. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին-6,95%
2․ Հարավկորեացի երգչուհի Լի Չէ Ռին, ով հանդես է գալիս CL անունով 2NE1 փոփ խմբի կազմում- 6,9%
3․Երգչուհի Լեդի Գագա-2,6%
4․ Երգչուհի Ռիհաննա- 1,9%
5․ Երգչուհի Թեյլոր Սվիֆթ– 1,8%
6․Դերասանուհի Էմմա Ուաթսոն-1,8%
7․ Դալայ Լամա-1,7%
8․Իրավապաշտպան Մալալա Յուսուֆզաի-1,6%
9. Երգչուհի Բեյոնսե-1,5%
10․ Հռոմի պապ Ֆրանցիսկոս-1,5%













