10 հզոր սովորություն, որոնք Ձեզ ավելի խելացի կդարձնեն
ФОТОBlognews.am-ը գրում է.
Լսեք, դիտարկեք և օգտվեք այն աշխարհի առավելություններից, որում ապրում էք
Առողջ լինելու և զարգանալու համար Ձեր ուղեղը՝ ինչպես բոլոր մնացած մկանները, մարզման կարիք ունի։ Օրեկան մի քանի րոպե մտավոր վարժություններ անելը ոչ միայն ավելի կամրապնդի Ձեր մտավոր ունակությունները, այլև կբարելավի հիշողությունը և կօգնի հասնել մտավոր հանստության։
Այդ իսկ պատճառով BlogNews –ը որոշել է կազմել 10 սովորությունների ցանկ, որոնց օգնությամբ դուք կբարելավեք Ձեր մտավոր ունակությունները։
1. Դիտարկել
Ինչ -որ բան դիետլը դա դեռ դիտարկել չէ. դիտարկելը դա տեսածը վերլուծելն է։ Վերլուծելու ընթացքում դուք կնկատեք հազարավոր բանել, որոնք վիրպել են Ձեր տեսադաշտիկ ամբողջ կյանքի ընթացքում։ Կլանեք Ձեզ շրջապատող ամեն ինչ և երբեք մի դադարեք երազել։
Եթե դուք բացեք Ձեր գիտակցությունը և երբեք չդադարեք սովորել, Ձեր ուղեղը կհարմարվի դրան և մշտապես կցանկանա էլ ավելի շատ բաներ իմանալ։ Գնահատեք սովորելու ցանկացած հնարավորությունը, և մշտապես ձգտեք շբվել ձեզանից ավելի խելացի և լայն մտահորիզոն ունեցող մարդկաց հետ։
Երբ դուք լսում էք Ձեզ շրջապատող աշխարհի ձայները, դուք ինչ –որ չափող կլանում էք այդ աշխարհը։ Երբ զբոսնում էք փողոցով, ուշադրություն դարձրեք բոլոր ձայներին և նույնիսկ այլ մարդկանց խոսակցություններին. այդ կերպով դուք կպարզեք, թե ինչպես են մտածում այլ մարդիկ։
Եթե դուք դուր չգաք Ձեր հարմարավեության գոտուց և չփորձեք նոր բաներ, ապա բաց կթողնեք իրադարձություններ, որոնք կարող են ամբողջովին փոխել ձեր կյանքը։ Մշտապես նոր բաներ փորձեք, նոր երևույթների մասին կարդացեք, նոր որոլրտներ ուսումնասիրեք։
Երբեք մի մնացեք Ձեր սկզմբական գիտելիքներով։ Կասկածի տակ դրեք ամեն բան, որպեսզի աստիճանաբար զարգացնեք Ձեր գիտելիքները. այս կերպ Ձեր ուղեղը կսովորի անդադար զարգանալու և նոր ինֆորմացի յուրացնելուն։
Սովորեք Ձեզ շրջապատող մարդկանցից։ Կիսվեք Ձեր ունեցած ինֆորմացիայիով այն մարդկանց հետ, ովքեր նույնն անում են Ձեզ հետ։ Նոր մտքեր ձևավորեք և արտահայտեք և մշտապես նոր բաներ սովորեք բոլոր տեսակի փորձերին։
Մարմինը և միտքը մեկ ամբողջություն են։ Եթե մեկը լավագույն վիճակում չէ, դա կարող է անրադառնալ նաև մյուսի վրա։ Օրեկան մի քանի րոպե ծախսեք զանազան տրամաբանական խնդիրներ ծախսելու վրա։
Եթե դուք սկսեք հետևեք ձեր մտքերին, ապա շատ ավելի շատ բան կհասկանաք սեփական եսի մասին։ Մեդիտացիան կօգնի հասնել դրան, ինչպես նաև հնարավորություն կտա հանգստացնել ուղեղը։
Փորձեք ստանդարտից դուրս մտածել և մշտապես փնտրեք մեկից ավել պատասխաններ։ Երբեք մի դադարեք հետազոտել գաղափարները և անըդհատ հնարավոր դեպքեր մշակեք և գտեք զանազան խնդիրների հնարաավոր լուծումներ։
Երբեք անիմաստ չէ միտքեը տարբեր վայրեր հասցնել։ Ձեր ուղեղում ստեղծեք այն ամենը, ինչ ցանկանում էք և այնպես արեք, որ այդ միջավայրում ամեն ինչ հնարավոր լինի։ Այս կերպ մարզելով ուղեղը դուք նույնիսկ կբարելավեք Ձեր հումորի զգացումը։
Այս սովորություններով հաջողության հասնելու գաղտնինք այն է, որ դրանք պետք է ամենօրյա բնույթ ունենան։