Վերացող վայրի ցեղերի լուսանկարների նախագիծ
ЛАЙФBlognews.am-ը գրում է.
Լուսանկարիչ Ջիմի Նելսոնը ճանապարհորդում է աշխարհով մեկ՝ Չուկոտկայից մինչև Պապուա-Նոր Գվինեա, ծանոթանում է մանր ազգությունների հետ և լուսանկարում է նրանց: Ֆոտոնախագիծը ցույց է տալիս մշակույթների և ազգությունների բազմազանությունն ու տարբերությունը: Դրանցից շատերի մասին մենք ոչինչ չգիտենք, քանի որ նրանք ապրում են աշխարհից և քաղաքակրթությունից կտրված՝ ինչի շնորհիվ էլ պահպանել են իրենց ինքնատիպությունը:
Նելսոնը լուսանկարում է ոչնչացման եզրին կանգնած բոլոր ցեղերին: Սպանություններ, ինքնասպանություններ. սրանք այն խնդիրների մի մասն են կազմում, որոնք ծառացած են այս բնիկների առջև: Վերջին տվյալների համաձայն Երկիր մոլորակի վրա ապրում են շուրջ 370 միլիոն վայրի տեղաբնիկներ՝ կազմելով Երկրի բնակչության 5%-ը և նրանք մտնում են աղքատների 15%-ի մեջ:
Kamera Work-ը ցուցադրության է հանել Ջիմիի լուսանկարների երկրորդ մասը՝ «Մինչև նրանց հեռանալը» խորագրով: Սա Նելսոնի միջազգային նախագծի երկրորդ մասն է. առաջինը նույնպես նույն թեմայով էր և խորագրված էր «Մինչև նրանց գալը»: Ցուցադրությունն իրականացվում էր Բեռլինում և բաց էր մինչ հոկտեմբերի 15-ը: Ձեզ ենք ներկայացնում լուսանկարչի գործերից մի քանիսը: