«ՀԺ»․ Գազի սակագինը նվազեցնելու հարցում դժվարություններ են ի հայտ եկել
ЭКОНОМИКА«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սպառողներին մատակարարվող գազի սակագնի փոփոխության հարցում լուրջ առաջընթաց չի կարողանում արձանագրել եւ քննարկումները շարունակվում են:
Վարչապետի պաշտոնում նշանակվելուց անմիջապես հետո Կարեն Կարապետյանը հանձնարարեց այս հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին քննարկել որոշ կատեգորիայի սպառողների համար տարբերակված սակագներ սահմանելու հնարավորությունը, դրանով մի կողմից բիզնեսը խթանելու, մյուս կողմից՝ սոցիալապես անապահով խավերի համար ավելի ցածր սակագին սահմանելու նկատառումներով:
Հանձնաժողովում կատարած հաշվարկները ցույց են տվել, որ այդ երկու խնդիրները միաժամանակ լուծելու դեպքում պետք է նվազի «Գազպրոմ Արմենիայի» եկամուտը, կամ պետք է բարձրացվեն մյուս սպառողներին մատակարարվող գազի սակագները:
Հանձնաժողովում հույս ունեն, որ Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գինը կնվազի, եւ միայն այդ դեպքում հնարավոր կլինի կատարել իրենց տրված այդ հանձնարարականը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում