Էրդողանը և Օբաման հեռախոսազրույց են ունեցել
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցած և շուրջ մեկ ու կես ժամ տևած հեռախոսազրույցի ժամանակ քննարկվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի հարցը: Օբաման գոհունակություն է հայտնել ԻՊ դեմ պայքարում միջազգային կոալիցիային միանալու հարցով Թուրքիայի և Իրաքի միջև երկխոսության առկայության առնչությամբ:
Կողմերն ընդգծել են Իրաքի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պահպանելու անհրաժեշտությունը:
Երկու երկրի նախագահները քննարկել են նաև Սիրիայում տեղի ունեցող զարգացումները:
1
Финансовая грамотность в палаточном лагере Республиканского центра детей и подростков: Idram и IDBan...
2
Новый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026»
3
Миллениалы, Gen Z или Gen Alpha: как разные поколения готовятся к новому учебному году: Idram&IDBank
4
Церемония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатов
5
Стартовал финальный этап турнира Junius



