Ереван, 30.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Նալբանդյան. Անհապաղ կերպով պետք է մշակվեն մեխանիզմներ՝ զրկելու համար ահաբեկիչներին միջոցներից

ОБЩЕСТВО

Անհապաղ կերպով պետք է մշակվեն մեխանիզմներ՝ զրկելու համար ահաբեկիչներին միջոցներից, ֆինանսական աղբյուրներից, խոչընդոտելով օտարերկրյա գրոհայինների ներհոսքը:  Այդ մասին ասել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, որը սեպտեմբերի 8-ին Փարիզում Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսի հրավերով, մասնակցեց Մերձավոր Արեւելքում կրոնական եւ ազգային փոքրամասնությունների դեմ բռնությունների կանխարգելմանը նվիրված միջազգային համաժողովին, որին ներկա էին շուրջ վեց տասնյակ պետությունների բարձրաստիճան պատվիրակություններ՝ արտգործնախարարներ, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, բարձրաստիճան հոգեւորականներ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Յան Էլիասոնը, ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին։

Համաժողովը բացեց Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, ով կարեւորեց միջազգային հանրության առջեւ ծառացած ամենասուր խնդիրներից մեկի վերաբերյալ միջազգային համաժողովի հրավիրումը եւ ընդգծեց, որ իրավիճակը պահանջում է հրատապ արձագանք, քայլեր՝ Մերձավոր Արեւելքում փոքրամասնությունների գոյությունը ապահովելու համար։

Ֆրանսիայի եւ Հորդանանի արտգործնախարարների նախագահությամբ կայացած համաժողովին ելույթ ունեցավ նաեւ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանը։

Իր խոսքում նախարար Նալբանդյանն ասաց.

«Հայաստանը խորապես մտահոգված է մեր անմիջական հարեւանությամբ` Մերձավոր Արեւելքում, ծավալվող իրադարձություններով: Մենք բազմիցս խստորեն դատապարտել ենք այսպես կոչված «Իսլամական պետության» եւ ահաբեկչական այլ խմբերի կողմից իրականացվող ոճրագործությունները, որոնք սպառնալիք են հանդիսանում, ինչպես տարածաշրջանի ժողովուրդների համար, այնպես էլ՝ դրա սահմաններից դուրս:

Հայ ժողովուրդը դարեր շարունակ կազմել է Մերձավոր Արեւելքի մշակութային բազմազանության ուրույն մասնիկներից մեկը: Մենք երախտապարտ ենք այս տարածաշրջանի ժողովուրդներին, ովքեր մեկ դար առաջ ապաստան տվեցին Հայոց ցեղասպանությունից փրկված հարյուր հազարավոր մեր հայրենակիցներին: Այժմ, երբ վտանգված է տարածաշրջանի ժողովուրդների կյանքը եւ էթնիկ ու կրոնական համայնքների գոյությունը, մենք մեր բարոյական պարտքն ենք համարում կանգնել նրանց կողքին։

Այս բռնություններից անմասն չեն մնացել նաեւ մեր հայրենակիցները, որոնցից շատերը ահաբեկչական հարձակումների զոհ են դարձել, ավերվել են հայկական բնակավայրեր, եկեղեցիներ, մշակութային ու կրթական հաստատություններ: Ինչպես հարյուր տարի առաջ, տասնյակ հազարավոր հայեր՝ Մերձավոր Արեւելքի այլ ժողովուրդների հետ միասին, այսօր եւս ստիպված բռնել են գաղթի ճամփան: Միայն Սիրիայից շուրջ 15 հազար հայեր ապաստան են գտել Հայաստանում:

Տիկնայք եւ պարոնայք,

Սիրիայում եւ Իրաքում ահաբեկչական ուժերի կողմից հետապնդվող էթնիկ եւ կրոնական խմբերի պաշտպանությունը պահանջում է գործողությունների համադրում եւ համակողմանի աջակցություն, այդ թվում՝ հումանիտար օգնության տրամադրում ինչպես փախստականներին, այնպես էլ՝ այն վտանգված համայնքներին, որոնք ահաբեկիչների թիրախ են դարձել։ Միջազգային աջակցությունը չպետք է տարանջատվի առաջնային եւ երկրորդական ուղղությունների եւ պետք է տրամադրվի բոլոր տուժածներին:

Պատահական չէ, որ ահաբեկչական խմբավորումները պատերազմ են վարում այս տարածաշրջանի ժողովուրդների մշակութային ժառանգության դեմ: Պատմության եւ հավաքական հիշողության միջոցով են սերունդներին փոխանցվում այն համամարդկային արժեքները, որոնց վրա խարսխվում է քաղաքակրթությունը, հանդուրժողականությունը, համակեցությունը, հարգանքը այլոց մշակույթի եւ կրոնի նկատմամբ: Արժեքներ, որոնք հակադրվում են ահաբեկիչների քարոզած այլատյացության եւ խտրականության գաղափարախոսություններին: Բազմաթիվ իսլամական սրբավայրերի, հնամյա Պալմիրայի եւ Նիմրուդի մշակութային կոթողների ավերումը, Հայոց ցեղասպանության զոհերի մասունքներն ամփոփող Դեյր էլ Զորի Սրբոց նահատակաց եկեղեցու պայթեցումը եւ նմանօրինակ այլ վայրագությունները քաղաքակրթության դեմ գործված հանցանքներ են:

Անհապաղ կերպով պետք է մշակվեն մեխանիզմներ՝ զրկելու համար ահաբեկիչներին միջոցներից, ֆինանսական աղբյուրներից, խոչընդոտելով օտարերկրյա գրոհայինների ներհոսքը` թույլ չտալ հարեւան երկրների տարածքների օգտագործումը անդրսահմանային հարձակումների համար։ Միջազգային իրավունքը պատասխանատվություն է սահմանում ոչ միայն մարդկության դեմ հանցագործությունների իրագործման, այլեւ՝ հանցակցության համար, եւ այս իրողությունը երբեւէ չպետք է մոռանան նրանք, ովքեր ժխտում եւ արդարացումներ են փնտրում անցյալի ոճրագործությունների համար եւ խրախուսում են ներկայիս բռնությունները:

Տարածաշրջանի էթնիկ եւ կրոնական համայնքների դեմ ծառացած վտանգը զուտ ֆիզիկական չէ, այն նաեւ քաղաքակրթական մարտահրավեր է: Թե որքանով միջազգային հանրությունը կկարողանա համախմբվել եւ միասնական ուժերով պայքարել այս չարիքի դեմ, կնախանշի, թե որքանով է այն պատրաստ պաշտպանել իր իսկ քաղաքակրթական արժեքները»:

Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%