Ереван, 01.Август.2026,
00
:
00
ВАЖНО


Բաց նամակ ադրբեջանցի հարևանիս

БЛОГ

Բարև ընդամենը 80 տարվա ադրբեջանցի իմ հարևան: Վերջին մի քանի օրերին, իբր «ձեր» Ղարաբաղը ազատագրելու համար քո հայրենակիցների վերսկսած մարտաշունչ կոչերին ի պատասխան, խնդրում եմ ուշադիր ընթերցել նամակս:

Տասնամյակներ շարունակ քեզ համոզել են, թե դու քաղաքացին ես Խորհրդային Միության իրավահավասար հանրապետություններից մեկի՝ Ադրբեջանի: Սակայն դու երբևէ փորձե՞լ ես հայելուն նայելով ճշտել քո ռասայական ու մարդաբանական պատկանելությունը, մաշկիդ գույնը, աչքերիդ ձևը: Փորձե՞լ ես գտնել քո տոհմի իրական արմատները, թե՞ հաշտվել ես «ինտերնացիոնալ» ազգի ներկայացուցիչ լինելու մասին քեզ ներշնչված գաղափարի հետ:

Արդյոք երբևէ իմացե՞լ ես, թե անցյալում ինչ ժողովուրդներ են ապրել ներկայումս Ադրբեջան կոչվող տարածքում: Ժողովուրդներ, որոնք էլ իրականում հանդիսացել են քո նախնիները: Եթե ոչ, ապա գիտցիր, որ այդտեղ պատմության տարբեր ժամանակահատվածներում ապրել են աղվանական 26 ցեղեր, արաբներ, բոլգարներ, գերմանացիներ, հոներ, թաթարներ, թուրքեր, թուրքմեններ, խազարներ, կիմմերացիներ, հայեր, միդիացիներ, մոնղոլներ, պարսիկներ, պեչենեգներ, սելջուկներ, սկյութներ, օղուզներ և այլ բնիկ ու քոչվոր ցեղեր ու ցեղախմբեր:

Դարերի հորձանուտում նրանց մի մասը ոչնչացել է, մի մասը դեռևս գոյատևում է, իսկ մի մասն էլ, կամովին թե հարկադրաբար ձուլվելով, վերածվում է անազգ ու անհայրենիք մանկուրտների մի խառնամբոխի: Եվ երբևէ մտածե՞լ ես դու, թե ինչու հային կոչում են հայ, այլ ոչ թե հայաստանցի, իսկ քեզ՝ ուղղակի ադրբեջանցի: Որովհետև դու ոչ թե ազգ ես, այլ ուղղակի Ադրբեջանի բնակիչ:

Որովհետև դու չգիտես կամ էլ մոռացել ես, թե ով ես դու իրականում: Արդ կուզենայի քեզ հիշեցնել, որ ներկայիս քո յոթմիլիոնանոց Ադրբեջանում ապրում են ավելի քան 30 ազգեր ու ազգություններ, ցեղեր ու ցեղախմբեր, որոնցից մեկն էլ, հավանորեն քոնն է: Ուրեմն իմացիր, որ Ադրբեջանում այսօր ապրում են այրումներ, ավարներ, ավշարներ, բուդուղներ, գապուտլիներ, թաթեր, թաթարներ, թալիշներ, թեքելուներ, թարաքյամաներ, թուրքեր, ինգիլոյներ, իրանյան ադրբեջանցիներ, լեզգիներ, լեռնային հրեաներ, խինալուղներ, ծախուրներ, կենգերլուներ, ղարադաղցիներ, ղարափափախներ, հրեաներ, հույներ, ղրիզներ, ղուբաթցիներ, ղզլբաշներ, ղաջարներ, մցխեթցի թուրքեր, շահսեվաններ, շաքեցիներ, շիրվանցիներ, պադարներ, պարսիկներ, ջեկեր, ռուսներ, ռուտուլներ, ուդիներ, ուկրաինացիներ, փադառներ, քրդեր և այլն, որոնց մեծ մասի անձնագրերում ուղղակի գրված է «ադրբեջանցի»:

Հիմա հասկացա՞ր, թե ինչու է քո հանրապետությունը հորջորջվում «ինտերնացիոնալ»: Ոչ թե այն պատճառով, որ այդտեղ ազգերը ծաղկում ու փթթում են, այլ այն, որ նրանք դեռ գոյատևում են և դժվարությամբ պահպանում իրենց ազգային ինքնագիտակցությունը: Եթե այսքանը քեզ կասկածելի թվաց, ապա գոնե չպետք է կասկածես այն փաստի վրա, որ Ադրբեջանում խոսում են ինքնուրույն լեզուներ հանդիսացող թաթերեն, թալիշերեն, թուրքերեն, լեզգիերեն, պարսկերեն, ռուսերեն, վրացերեն, ուդիերեն, քրդերեն և այլն:
Իսկ եթե հարցնես գրի մասին, քեզ կասեմ, որ դեռևս 420-ական թվականներին Մեծն Մեսրոպ Մաշտոցը մի այբուբեն էլ հորինել է աղվանական գարգարացիների ցեղի համար, որը, սակայն, այդպես էլ տարածում չգտավ: Հետո այդ տարածք մուտք գործեց արաբական այբուբենը, այնուհետև քո նախնիները փորձեցին գրել լատինական տառերով, իսկ հետո էլ ռուսական կիրիլատառով, ապա վերջերս կրկին անցաք լատինատառին:
Եթե հանկարծ ասես, թե ադրբեջանցիները հիմնականում մուսուլմաններ են, ապա քեզ կհիշեցնեմ, որ նույնիսկ այդ հարցում էլ եք միմյանցից տարբերվում: Չէ՞ որ Ադրբեջանի մուսուլման ժողովուրդները դավանում են մահմեդական կրոնի 2 ուղղություններ՝ իրանական շիիզմը և թուրքական սուննիզմը: Իհարկե, այդ հանգամանքից ևս վարպետորեն կարողանում են օգտվել քո հայրենակիցները:

Առաջնորդվելով «շողոքորթ գառը յոթը մոր կուրծք է կերել» ասացվածքով՝ նրանք մի դեպքում ներկայանում են որպես իրանցի, մյուս դեպքում՝ որպես թուրք, չնայած իրականում ոչ մեկն են, ոչ մյուսը: Եվ, ահա, մի հարցում ես համամիտ չեմ իմ շատ հայրենակիցների հետ, ովքեր յուրաքանչյուր առիթով ձեզ նույնացնում են թուրքերի հետ, որին ինչպես երևում է, դուք էլ աստիճանաբար սկսեցիք հավատալ և համոզվել ձեր թուրք լինելու մեջ:

Արդ, ուզում եմ ձեզ հանգստացնել, որ այդպիսի նույնացումը արվում է ոչ թե ուղղակի, այլ փոխաբերական իմաստով: Չէ՞ որ նման փոխաբերական արտահայտություններ շատ կան թուրքերի մասին: Օրինակ' «Այստեղով թուրքն է անցել» (Վիկտոր Հյուգո), «Խանդոտ ամուսինը նման է թուրքի» (Կոզմա Պրուտկով), «Անկոչ հյուրը թուրքից էլ վատ է» (ռուսական) և այլն:

Իսկ քո այն հարցին, թե հապա ինչպե՞ս առաջացան քո ազգն ու հանրապետությունը, կասեմ հետևյալը: Երբ գողացված կարկատանների միջոցով ստեղծվում էր քո հանրապետությունը, այդ տարածքի անդեմ ու անանուն ժողովրդին սկսեցին կոչել կովկասյան թաթարներ, ադրբեջանական թուրքեր, իրանյան ադրբեջանցիներ և վերջապես՝ ադրբեջանցիներ, իսկ եթե այդպես է, ուրեմն հանրապետությունն էլ կարելի էր գողունի կոչել Ադրբեջան, հաստատելու համար, որ իրենք դուրս են եկել ոչ թե Կասպից ծովի հատակից այլ քոչել են Իրանական Ադրբեջանից:

Այդպես, ուրեմն, նախքան հարևանիդ վրա ձեռք բարձրացնելը, մի պահ հետ նայիր, տես, թե ով ես դու, որտեղից ես գալիս և ուր ես գնում: Որովհետև, եթե դու լեզգին ես, ապա պիտի մտածես քո երկատված հայրենիքը՝ Հյուսիսային և Հարավային Լեզգիստանները վերամիավորելու մասին, եթե թալիշ ես, պիտի մտածես ոչ վաղ անցյալում հռչակված ու կործանված Թալիշ-Մուղանյան հանրապետությունդ վերստեղծելու մասին, եթե քուրդ ես, պիտի մտածես անկախ Քուրդիստանի քո երազանքն իրականացնելու մասին, եթե ուդի ես՝ եղբայրս ես:

Չի բացառված նաև, որ դու հենց այն հայ մանչուկի թոռն ես, որին 1915 թ. Մեծ Եղեռնի ժամանակ թուրքերը խլեցին արյունաշաղախ հայուհու գրկից: Եվ, վերջապես, հիշիր հույն փիլիսոփայի խրատը նեղճակատ բճին. «Քար մի նետիր մարդկանց վրա, նրանց մեջ կարող է լինել և քո հարազատ հայրը»:
Հարություն Մինասյան

Նուարդ Մինասյան. Ֆեյսբուք

«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьниковЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно Если Израиль использует тему Геноцида армян против Эрдогана, то что для него значит сам Геноцид? ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложенииПлатформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решениеСостоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBankПашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане «По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Джанфида»В Ереване состоялся форум здоровья и эстетики «Три ключа к красоте»Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankПредставитель Армении стал амбассадором международной премии «Евразия»Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности «Евразия-Армения» отдала дань памяти культурному и общественному деятелю Армену ГригорянуПри поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankСохранение исторической памяти: активисты «Евразия-Армения» посетили монастырский комплекс Хор Вирап Пашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян В отношении Арегназ Манукян возбуждено публичное уголовное преследование, она задержанаЗачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балетаСимвол единства и дружбы: в Ереване подвели итоги акции «Евразия-Армения»«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян