Հայ դատի հանձնախումբը չի աջակցի ԱՄՆ նախագահի թեկնածուներից ոչ մեկին
ПОЛИТИКАՀայ դատի ԱՄՆ հանձնախումբը Միացյալ Նահանգներում 2016 թվականին կայանալիք նախագահական ընտրություններին ընդառաջ հաղորդագրություն է տարածել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին հանձնախմբից:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ ամեն չորս տարին մեկ հանձնախումբն ուսումնասիրում է ԱՄՆ հայ համայնքի մտահոգությունների վերաբերյալ նախագահի թեկնածուների նախկին հայտարարություններն ու քարոզարշավում որդեգրած դիրքորոշումը:
«Հաշվի առնելով խորհրդակցությունները ԱՄՆ հայ համայնքի խնդիրների շուրջ նրանց առաջնահերթությունների վերաբերյալ և վերանայելով գլխավոր կուսակցությունների թեկնածուների դիրքորոշումն ու արձանագրությունները` Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը որոշում է կայացրել, որ չի աջակցելու ոչ Հիլարի Քլինթոնին, ոչ Դոնալդ Թրամփին»,- ասվում է հանձնախմբի հայտարարության մեջ:
1
История покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян
2
Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян
3
Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием
4
Придет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак Карапетян
5
Обновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри



