Ереван, 30.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Դատախազի տեսակետով առաջնորդվելու պարագայում` կարելի է ասել, որ փաստաբանական գործունեություն ծավալելը հանցանք է. Նիկոլայ Բաղդասարյան

ОБЩЕСТВО

Երևանի Շենգավիթ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր տեղի ունեցավ փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործը կարճելու մասին որոշումը վերացնելու դատախազի որոշման օրինականության վերաբերյալ դատական նիստը:

Հիշեցնենք, որ փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանին ՀՀ Քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածով մեղադրանք է առաջադրվել: Նա մեղադրվում է մոտ երկու տարի առաջ քննված քրեական գործով անցնող վկայի վերաբերյալ անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելու և տարածելու մեջ: Քրեական գործի դատաքննության ընթացքում փաստաբանը դատարանին միջնորդել է իր պաշտպանյալի դեմ ցուցմունք տված վկայի հոգեկան առողջության վերաբերյալ փաստաթուղթ պահանջել համապատասխան հաստատությունից, դատարանը բավարարել է միջնորդությունը: Փաստաբանի՝ համապատասխան միջնորդության նպատակը եղել է վերը նշված վկայի՝ իր պաշտպանյալի մեղադրանքի հիմքում դրված ցուցմունքի արժանահավատությունն ու թույլատրելիությունը վիճարկելը, և պարզվել է, որ վկան հոգեկան հիվանդությամբ է տառապում: Բաղդասարյանի վերաբերյալ գործը նախաքննությունն իրականացող մարմինը երկու անգամ կարճել է, սակայն դատախազությունը վերացրել է կարճման վերաբերյալ որոշումը, որն էլ բողոքարկվել է դատարան: Ավելին, օրեր առաջ Բաղդասարյանը գործում ներգրավվել է որպես մեղադրյալ, նրան մեղադրանք է առաջադրվել, որը, սակայն, փաստաբանը չի ընդունում:

Այսօրվա դատական նիստին ներկա էին բողոքաբեր Բաղդասարյանը, վերջինիս ներկայացուցիչներ Լիպարիտ Սիմոնյանը, Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանը, ինչպես նաև դատախազ Էլիզբարյանը:

Նիկոլայ Բաղդասարյանը դատարանում նշեց, որ իր դեմ քրեական գործի հարուցում միջազգային նորմերի, ինչպես նաև Փաստաբանության մասին օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի խախտում է: Նշենք, որ այդ հոդվածը սահմանում է փաստաբանական գործունեության անկախության սկզբունքը, համաձայն որի՝ փաստաբանը չի կարող հետապնդվել, պատասխաատվության կամ բերման ենթարկվել, ձերբակալվել, կալանավորվել կամ ենթարկվել իրավունքի այլ սահմանափակման իր մասնագիտական պարտականությունների կատարման կապակցությամբ, քրեական վարույթն իրականացնող կամ մեկ այլ մարմնի մոտ արտահայտած կարծիքի համար:

Բաղդասարյան հետաքրքրական համարեց այն հանգամանքը, որ ինքն առաջին մարդը չէ, որ հրապարակել է այն փաստաթուղթը, որը սույն գործով համարվել է հրապարակման ոչ ենթակա տվյալ, և որը «հավաքելու» և «հրապարակելու» համար իրեն մեղադրանք է առաջադրվել:

«Ես մոտ 10-րդ մարդն եմ, որ այդ փաստաթուղթը հրապարակել է»,- ասաց Բաղդասարյանը՝ հավելելով, որ մինչ փաստաթուղթն իր ձեռքում հայտնվելն այն տրամադրվել է դատարանին, քրգործով պաշտպանության կողմի մեկ այլ փաստաբանի, որն էլ փաստաթուղթը փոխանցել է իրեն: «Դատարանը փաստաթուղթը տրամադրել է փաստաբան Նազելի Վարդանյանին, վերջինս էլ այն իմ գրասենյակում ինձ է հանձնել: Ես գրասենյակից դուրս չեմ եկել, բայց մեղադրյալ եմ»,- ասաց Նիկոլայ Բաղդասարյանը՝ կարծիք հայտնելով, որ դատախազի նշանակետում քրեական գործի հետ առնչվող անձանցից հենց միայն ինքն է։

Բաղդասայանը նկատեց, որ դատախազությունը սոսկ ձևացնում է, թե իր նպատակը հոգեկան առողջության հետ կապված խնդիր ունեցող անձի իրավունքների պաշտպանոթյունն է:

«Այդ դեպքը տեղի է ունեցել մոտ երկու տարի առաջ, բոլորն անգամ մոռացել էին այդ դեպքի մասին էլ, այդ աղջկա մասին էլ, և եթե դատախազությունը չբզբզար, ապա այս դեպքը այդպես էլ չէր հիշվի: Հիմա ո՞վ է ավելի մեծ վատություն անում այդ աղջկան՝ ե՞ս, որ մի անգամ միջնորդել եմ, այդ տեղեկությունը ձեռք բերելու վերաբերյալ, թե՞ դատախազությունը, որ անընդհատ վերացնում է քրեական գործը կարճելու որոշումը»,- նկատեց Բաղդասասարյանը։

Փաստաբանը նշեց նաև, որ դատախազությունը պետք է հիմնավորի, որ վկայի վերաբերյալ անձնական տվյալներ հավաքելու անհրաժեշտություն չի եղել, ինչպես նաև հստակեցնի, թե իր գործողություններից որոնք են համապատասխանում անձի վերաբերյալ ապօրինի տեղեկություններ տարածելուն, և որոնք՝ հավաքելուն։

Բաղդասարյանը տեղեկացրեց, որ չնայած իր և ոչ մի արարքոմ հանցակազմ չկա, այնուամենայնիվ, մինչև խնդրահարույց փաստաթղթի հրապարակումն ինքը տուժողին առաջարկել է միջնորդել դռնփակ դատակա նիստ անցկացնելու վերաբերյալ, սակայն դրա վերաբերյալ միջնորդություն չի ներկայացվել։

«Միջնորդություն չի ներկայացվել, այդ տեղեկությունը չհրապարակելու վերաբերյալ ստորագրություն չի վերցնել, այսինքն՝ դատարանը պաշտպանին չի արգելել հրապարակել այդ փաստաթուղթը, իսկ եթե դատարանը չի արգելել, ապա դատախազն իրավասու չէ դատարանի փոխարեն որոշել, որ պաշտպանը անօրինական գործողության է դիմել»,- նկատեց Նիկոլայ Բաղդասարյանը:

Փաստաբանը նկատեց, որ դատախազ Էլիզբարյանի տեսակետով առաջնորդվելու պարագայում կարելի է ասել, որ փաստաբանական գործունեություն ծավալելը հանցանք է:

Ի դեպ, գործով դատախազ Էլիզբարյանը Բաղդասարյանի բողոքից հետո այն համարեց անհիմն, ինչպես նաև նրան հորդորեց իր գնահատականներում կատեգորիկ չլինել: Բաղդասարյանի ներկայացուցիչներից Լիպարիտ Սիմոնյանը նկատեց, որ դատախազի մոտ կարծես թե բնավորություն է փատաբաններին ցուցումներ տալ, թե ինչպես իրականացնեն պաշտպանությունը։ Երվանդ Վարոսյանն էլ կես կատակ- կես լուրջ դատախազին հորդորեց չանհանգստանալ, իսկ ցանկության դեպքում նոր գործ հարուցել՝ կապված Նիկոլայ Բաղդասարյանի՝ այսօրվա դատական նիստի ընթացքում կատարած գործողությունների հետ:

Բաղդասարյանի պաշտպաններից Լուսինե Սահակյանն էլ անդրադարձավ այն հանգամանքին, որ դատախազությունը քրեական գործի կարճման վերաբերյալ որոշումը վերացրել է օրենքով նախատեսված ժամկետի խախտմամբ:

Այսօրվա դատական նիստը հետաձգվեց դատարանի՝ դատական նիստով ծանրաբեռնված լինելու պատճառով։ Հաջորդ նիստը նշանակված է սեպտեմբերի 15-ին:

Արաքս Մամուլյան

Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%