Ընկերությունները շարունակում են մարել մթերված խաղողի պարտքերը. նախարար
ОБЩЕСТВОԴեռևս նախորդ տարվանից մթերված խաղողի դիմաց գյուղացիական տնտեսություններից ունեցած պարտքի մարումը ձեռնարկությունների կողմից շարունակվում է:
«Պարտքը կամաց-կամաց վճարվում է: Որոշ ընկերությունների հետ ինքնարժեքից ցածր գնով հումքի իրացման պայմանավորվածություն կա: Եկել են այդ համաձայնությանը, որպեսզի պարտքերը մարեն: Դա ժամանակ է պահանջում», -«Արմենպրես»-ի փոխանցմամբ, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ունեցած զրույցում ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:
Նրա տեղեկացմամբ, գյուղացիներին պարտքը կազմում է մոտ 500 միլիոն դրամ: Առաքելյանն ընդգծեց, որ պարտքի մարման վերջնաժամկետ չի սահմանվել:
«Գործընթացը սկսվել է: Ընկերություններից շատերն ապրանքի իրացման խնդիր ունեն», - նկատեց Իգնատի Առաքելյանը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



