Ереван, 01.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Կառավարությունը կշարունակի փոխհատուցել սիրիահայ ուսանողների ուսման վարձերը

ОБЩЕСТВО

 ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ հոկտեմբերի 27-ին տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստը:

 Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Նախքան օրակարգային հարցերի քննարկումը ՀՀ վարչապետը, անդրադառնալով  հոկտեմբերի 31-ին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում մեկնարկելիք 2017թ. պետբյուջեի նախագծի քննարկումներին, նշել է. «Կարևորում եմ, որ ձեր ոլորտների վերաբերյալ  ներկայացումները լինեն ավելի շատ ծրագրային բյուջետավորման ձևաչափով և բխեն կառավարության կողմից ներկայացված ծրագրային դրույթներից: Մասնավորապես՝ անհրաժեշտ է պատգամավորներին և հանրությանը հասկանալի լեզվով ներկայացնել այն մոտեցումներն ու սկզբունքները, որոնց ներքո ձևավորվել են ձեր ոլորտների բյուջեները: Անհրաժեշտ է հատկացված ֆինանսավորումը ներկայացնել՝ ելնելով իրականացվելիք ծրագրերի որակական և քանակական արդյունքներից ու ցուցանիշներից, որպեսզի հնարավոր լինի պատկերացում կազմել դրանց նպատակի և անհրաժեշտության մասին: Խնդրում եմ բոլորին մաքսիմալ ուշադիր մոտենալ և պատրաստվել»: 

Այնուհետև գործադիրի ղեկավարը մի շարք հանձնարարականներ է տվել. «Հանձնարարում եմ Բնապահպանության, Էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարներին, համագործակցելով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ՝ 15-օրյա ժամկետում Ջրի ազգային խորհրդին ներկայացնել փոքր հիդրոէլեկտրակայանների ջրօգտագործման թույլտվությունների և շահագործման լիցենզիաների տրամադրման ոլորտում տիրող ներկա վիճակի վերաբերյալ  առաջարկություններ: Մասնավորապես՝

1. 2009 թ. հունվարի 22-ին ՀՀ կառավարության նիստի համար 3 արձանագրային որոշմամբ հաստատված փոքր ՀԷԿ-երի զարգացման  սխեմայի վերանայում:

2. Ախուրյան, Ձորագետ, Դեբեդ, Ազատ, Արփա, Որոտան գետերի ավազաններում նոր ՀԷԿ-երի կառուցման և նոր ջրօգտագործման թույլտվությունների տրամադրման նպատակահարմարության վերաբերյալ:

3. Բնապահպանական խնդիրները մեղմելու նպատակով շահագործված փոքր ՀԷԿ-երի համար նոր գնագոյացման մեխանիզմների կիրառման առումով պետք է հասկանանք՝ սակագնային քաղաքականությունն այդ ոլորտում ոնց է  լինելու: Ինչին է վերաբերում այս հանձնարարականը, կարծում եմ՝ հասկանալի է: Համենայնդեպս, մենք ունենք արդեն բնապահպանական հնարավոր խնդիրներ այն գետերի վրա, որտեղ ՀԷԿ-երի քանակն ավելի շատ է նախատեսված, քան երևի պետք էր: Կարծում եմ՝ այնտեղ կան լուծումներ՝ ջրօգտագործման հետ կապված թույլտվությունների սահմանափակում: Էներգետիկ ենթակառուցվածքնե րի և բնական պաշարների նախարարությունից ակնկալում ենք, որպեսզի իրենք այս հարցին մոտենան այնպես, որ էներգետիկ անվտանգության հետ կապված խնդիրներ չառաջանան: Մենք ունենք գետային ավազաններ, որտեղ փոքր ՀԷԿ-երը խիտ են դասավորված, և այնտեղ ունենք խնդիրներ»: Գործադիրի ղեկավարի հաջորդ հանձնարարականը վերաբերել է պետական տեսչություններին, կրճատումներին.  վարչապետը  Գյուղատնտեսության նախարարին հանձնարարել է  մեկշաբաթյա ժամկետում կառավարությանը ներկայացնել նախագիծ՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության գյուղատնտեսական տեխն իկայի պետական տեսչությունը լուծարելու վերաբերյալ:

Հայաստանի Հանրապետությունում ընդերքօգտագործման ոլորտում ներդրումներ ներգրավելու նպատակով հնարավոր արհեստական խոչընդոտները վերացնելու համար  Կարեն Կարապետյանը հանձնարարել է  Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին՝ մեկամսյա ժամկետում ուսումնասիրել միջազգային փորձը և ներկայացնել ընդերքօգտագործման իրավունքի հետ կապված նաև հողօգտագործման իրավունք տրամադրելու հնարավորության վերաբերյալ առաջարկություններ: «Ինչի՞ մասին է խոսքը. բիզնեսը գալիս է, ընդերքօգտագործման հետ կապված թույլտվություններն ստանոÖ �մ է, հետագայում հողի օգտագործման հետ կապված բազմաթիվ խնդիրներ է ունենում»,-ընդգծել է վարչապետը ՝հավելելով, որ անհրաժեշտ է  այդ դաշտը կարգավորել: 

Պետական աջակցություն կցուցաբերվի Բեսլանի մոտակայքում ավտոբուսի վթարի հետևանքով զոհված և տուժած ՀՀ քաղաքացիներին  և նրանց ընտանիքներին 

Կառավարության համապատասխան որոշմամբ պետական աջակցություն կցուցաբերվի 2016թ. հոկտեմբերի 14-ին Ռուսաստանի Դաշնության Հյուսիսային Օսեթիայում` Բեսլան քաղաքից 6 կմ հեռավորության վրա  տեղի ունեցած Մոսկվա-Երևան ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող ավտոբուսի վթարի հետևանքով զոհված և տուժած  Հայաստանի Հանրապետության 37 քաղաքացիներին  և նրանց ընտանիքներին: Որոշմամբ կառավարության պահուստային ֆոնդից 10 մլն ՀՀ դրամ կհատկացվի: Սահմանվել է, որ հատկացված միջոցներից ավտոբուսի վթարի հետևանքով յուրաքանչյուր զոհվածի ընտանիքին տրամադրել 1,5 մլն ՀՀ դրամ, ՀՀ և ՌԴ հիվանդանոցներում բուժումը շարունակող  առավել ծանր յուրաքանչյուր վիրավորին` 700 հազար ՀՀ դրամ,  ՀՀ և ՌԴ հիվանդանոցներում բժշկական օգնություն ստացած յուրաքանչյուր վիրավորին` 200 հազար ՀՀ դրամ և նշված ավտոբուսի մյուս յուրաքանչյուր ուղևորին` 100 հազար ՀՀ դրամ: Որոշմամբ նախատեսվում է նաև  ըստ պահանջի ապահովել ՌԴ հիվանդանոցներում բուժումը շարունակող անձանց վերադարձը ՀՀ՝ հոգալով տեղափոխման ծախսերը:

Քաղաքացիները պետական մարմինների կողմից մատուցվող ծառայությունները կարող են ստանալ նաև  ՀՀ կառավարության լիազորած օպերատորների միջոցով 

Ի կատարումն ՀՀ վարչապետի հանձնարարականի և բարեփոխումների գործընթացի մեկնարկի նպատակով՝ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշումներ, որոնց համաձայն՝ պետական մարմինների կողմից իրականացվող սպասարկման գործառույթները պատվիրակվում են ոչ պետական մարմիններին: ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշել է, որ այդ ոչ պետական    մարմինները՝ «Հայփոստ», «Արդշինբանկ», «Ամերիաբանկ»  և  «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ները, համապատասխանաբար իրականացնելու են պետական մարմինների գործառույթների սպասարկման գրասենյակի գործառույթներ: Որոշումներով առաջարկվում է կառավարության կողմից լիազորված օպերատորներին վերապահել՝ ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության, շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մարմնի  կողմից մատուցվող ծառայությունների համար նախատեսված պետական տուրքի և օրենքով նախատեսված այլ վճարների գանձման, մատուցվող ծառայությունների համար անհրաժեշտ փաստաթղթերի ընդունման, փոխադրման և հանձնման, դիմումը և դրան կից ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբ ողջական չլինելու, դրանք համալրելու առաջարկ ներկայացնելու, անհրաժեշտության դեպքում՝ դիմողին խորհրդատվության տրամադրման, վարչարարության իրականացման արդյունքում ընդունված ակտի հանձնումը դիմողին ապահովելու գործառույթ:

ՀՀ արդարադատության նախարարը հայտնել է, որ նոյեմբերի 10-ից մեկնարկող  այդ գործընթացը կրելու է շարունակական բնույթ՝ ծածկույթի և գործառույթի ավելացմամբ: Նախարարի խոսքով՝ բարեփոխումների նպատակն է պետական մարմինների գործառույթներն առավել հասանելի դարձնել ՀՀ քաղաքացուն, որպեսզի հեռավոր, գյուղական համայնքների քաղաքացին ստիպված չլինի այդ հարցերի համար հասնել Երևան կամ մարզկենտրոն և իր խնդիրները լուծել, օրինակ՝ մոտակա փոստային բաժանմունքի միջոցով: 

Կառավարությունը կշարունակի փոխհատուցել սիրիահայ ուսանողների ուսման վարձերը 

Կառավարության համապատասխան որոշմամբ գումար կհատկացվի սիրիահայ ուսանողների ուսման վարձերը փոխհատուցելու նպատակով: Հիմնավորման համաձայն՝ ներկայում ՀՀ-ում 500 սիրիահայ ուսանողներից ուսման վարձի կարիք ունեն շուրջ 400-ը: Ինչպես նախկին տարիներին, այս տարի նույնպես «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկությունը և Հայկական բարեգործական ընդհանուր միությունը պատրաստ են սիրիահայ ուսանողների 2016-2017թթ. ուստարվա  վարձերի մասնակի փոխհատուցման համար տրամադրել յուրաքանչյուրը 125.000 ԱՄՆ դոլար: Սակայն ուսման ամբողջ վարձի փոխհատուցման համար անհրաժեշÕ ¿ է հատկացնել ֆինանսական միջոցներ՝ 20 մլն  ՀՀ դրամի չափով: 

Երկու ընկերություն ստացավ «Ալյանս» ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվություն 

Կառավարության որոշմամբ «Սեմկո Սի Այ Էս» ՍՊԸ-ին տրամադրվել է  «Ալյանս» ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվություն: Ընկերությունը նախատեսում է բարձր տպագրության և հատուկ տպիչ սարքերի արտադրության ոլորտում գործունեություն ծավալել: Հատուկ S.S.R.P. թղթի կամ պլաստիկ քարտերի վրա կարելի է տպագրել ցանկացած պատկեր, այդ թվում՝ անձնական լուսանկարներ, որոնք հնարավոր չէ կեղծել։ Հնարավոր արտադրանքի տեսակներն են՝ թղթադրամը, անձնագրերը, տարատեսակ պետական նշանակության փաստաթղթերը, պարտատոմսերը, արտոնագրերն ու դիպլոմները, տարբեր տ եսակի պլաստիկ քարտերը՝ պետական նույնականացման քարտերը, վարորդական իրավունքները, բանկային քարտերը և այլն։ Նախատեսվում է, որ ծրագրի առաջին տարում արտահանման ծավալը կկազմի մոտ 2,5 մլն ԱՄՆ դոլար, իսկ 5-րդ տարում` շուրջ 8 մլն ԱՄՆ դոլար: Ծրագրի շրջանակում իրականացվելիք ներդրումները կկազմեն շուրջ 11 մլն ԱՄՆ դոլար, կստեղծվեն նոր աշխատատեղեր:

«Ալյանս» ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվություն է տրամադրվել նաև «Թեքնոլոջի ընդ սայնս դայնամիքս» ՍՊԸ-ին՝ պլանշետների հավաքման և ծրագրավորման գործունեություն իրականացնելու համար: Ընկերությունը, որը  հանդիսանում է «Ալյանս» ԱՏԳ առաջին շահագործողներից մեկը, արտասահմանում ներկայացնում է «armtab», «armenian tablet» և «armphone», «armenian phone» ապրանքային նշանները և դրանց ներքո ներկայացվող ապրանքները, որոնք ունեն մեծ պահանջարկ։ Գործունեության առաջին տարիների ընթացքում (2015-2016թթ.) վաճառվել է 2000-ից ավելի սա րքավորում (պլանշետներ և բջջային հեռախոսներ), մինչև 2016թ. տարեվերջ  այդ քանակը կհատի 3500-4000-ի շեմը, առաջիկա տարիներին նախատեսվում է այդ թվաքանակը հասցնել տարեկան 10000-15000 միավորի: Արտադրանքը կարտահանվի ԱՄՆ, ԵՏՄ, ԵՄ և Մերձավոր Արևելքի երկրներ և այլն: 2015թ. ընկերությունը նաև արտահանել է իր մշակած մի շարք լուծումներ ՏՏ, հեռահաղորդակցության, տվյալների փոխանցման համար տեխնոլոգիական սարքավորումների, համակարգերի և նյութերի նախագծման ոլորտում, որոնց ընդհանուր արժեքը կազմել է մոտ 400 մլն ՀՀ դրամ, որը համարժեք է 850000 ԱՄՆ դոլարի: 2014-2016թթ. ընթացքում իրակÕ �նացված ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է 1 861 224 000 ՀՀ դրամ, ինչը համարժեք է 3 877 550 ԱՄՆ դոլարի: Նոր տեխնոլոգիաների ներդրման և նոր աշխատատեղերի ստեղծման նպատակով նախատեսվում է առաջիկա 7 տարվա ընթացքում ներդնել ևս 3 000 000 ԱՄՆ դոլարին համարժեք գումար: Ներկայում ընկերությունն ունի 105 աշխատակից և 7 տարվա ընթացքում նախատեսում է կրկնապատկել աշխատակիցների թիվը:  

Կլուծվեն զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական պաշտպանությանն առնչվող խնդիրները 

Կառավարությունը հավանություն է տվել  «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որի նպատակն է լուծել զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական պաշտպանությանն առնչվող խնդիրները: Ըստ հիմնավորման, համաձայն «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի 30.2-րդ հոդվածի՝ զինծառայողի ընտանիքի անդամի մահվան դեպքում նախատեսված է միանվագ դրամական օգնություն: Ընդ որում, ծնողնե րը համարվում են ընտանիքի անդամ, եթե զինծառայողի հետ բնակվում են համատեղ: Ըստ այդմ, իրենց մշտական բնակության վայրից հեռու տեղակայված զորամասերում ծառայող զինծառայողները, որոնք հաշվառված են վարձակալած կամ պաշտպանության նախարարության տրամադրած ծառայողական բնակարաններում, չեն կարողանում օգտվել վերը նշված իրավունքից: Նախագծով առաջարկվում է համապատասխան լրացում կատարել օրենքում՝ սահմանելով, որ ընտանիքի անդամ են համարվում նաև ծառայողական բնակելի տարածությունում բնակվող կամ բնակելի տարածությունների վարձակալության համար դրամական փոխ հատուցում ստացող զինծառայողի՝ այլ վայրում բնակվող ծնողները: 

Այլ որոշումներ 

Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ Նախագահի 2007թ. հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ Նախագահի հրամանագրի նախագծին: Մասնավորապես, առաջարկվում է, որ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված որոշ հարցեր կարող են նշված լինել որպես առանց զեկուցման քվեարկության ենթակա հարցեր, եթե դրանցով առաջարկվող կարգավորումները կրում են տեխնիկական բնույթ: Այդ հարցերը հրապարակվում են նիստը վարողի կողմից: Եթե կառավարության նիստի օրակարգում առանց զեկուցման քվեարկության ենթակա հարցը հայտարարվելուց հետո ն շված հարցի վերաբերյալ ներկայացվում է առարկություն և/կամ առաջարկություն կամ այն սահմանված կարգով չի շրջանառվել, բացակայում են շահագրգիռ մարմինների կարծիքները, ապա այդ հարցը ենթակա է զեկուցման և ընդունման սույն կարգի 85-91-րդ կետերին համապատասխան:

ԼՂՀ-ին ՀՀ պետբյուջեից տրամադրվող բյուջետային վարկի գումարն ավելացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ գործադիրն ընդունել է համապատասխան որոշում, որով  նախատեսվում է ՀՀ 2016թ. պետբյուջեի «Միջպետական վարկ ԼՂՀ-ին» ծրագրի գծով նախատեսված հատկացումներն ավելացնել 3,303.5 մլն ՀՀ դրամով:

Նիստի ավարտին Կարեն Կարապետյանն անդրադարձել է երեկ ՀՀ ԱԺ-ում ՀՀ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Գյումրիի պետական մանկավարժական համալսարանի վերաբերյալ տրված հարցին ու հանձնարարել է ՀՀ կրթության և գիտության նախարարին և ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության պետին՝ մաքսիմալ ուշադիր լինել, ստուգել ներկայացված տեղեկատվության հավաստիությունը և կարգավորել խնդիրը:

IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствами