ՌԴ ԱԳՆ-ն անդրադարձել է ԼՂ-ն ինքնավար հանրապետություն հռչակելու Ալիևի հայտարարությանը
ПОЛИТИКАՈւժային ոչ մի գործողություն չի կարող նպաստել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով՝ նման մոտեցումը կիրառելի է ոչ միայն ԼՂ հակամարտության դեպքում։
«Սա վերաբերվում է ընդհանրապես թեորիային, միջազգային հարաբերություններում պրակտիկային և միջազգային կարգավորման քաղաքականությանը»,-ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։
Զախարովան նաև մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը, ըստ որի պայմանավորվածություն ձեռք բերելու դեպքում ԼՂ-ն կարող է հռչակվել ինքնավար հանրապետություն։
«Այս հայտարարության մեջ առացնքային է «եթե կողմերը պայմանավորվեն» արտահայտությունը։ Կողմերը պետք է պայմանավորվեն»,-ասել է Զախարովան։
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



