Տավուշի մարզի Պտղավան գյուղի այրված բնակարանում հայտնաբերվել է տանտիրոջ դին
ОБЩЕСТВОՏավուշի մարզի Պտղավան գյուղի 4-րդ փողոցի 2-րդ փակուղու թիվ 2 շենքի բնակարաններից մեկում հոկտեմբերի 27-ին հրդեհ է բռնկվել: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացրին, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Դեպքի վայր ժամանած փրկարարները պարզել են, որ հրդեհ է բռնկվել Պտղավան գյուղի 4-րդ փողոցի, 2-րդ փակուղու, 2-րդ շենքի բնակարաններից մեկում, ինչպես նաև՝ պարզվել է, որ մինչ փրկարարների ժամանումը այրվել է հատակը՝ 5 քմ, մեկ սեղան և մեկ աթոռ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 09.46-ին, մարվել՝ 09.56-ին: Հրշեջ-փրկարարները հյուրասենյակի մահճակալին հայտնաբերել են բնակարանի սեփականատիրոջ՝ Է. Ա.-ի (1954 թ. ծնված) դին:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



