Էյրոն և Նալբանդյանը կքննարկեն ԼՂ հակամարտության կարգավորման ՄԽ համանախագահների առաջարկները
ОБЩЕСТВОՀայաստանի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Ժան-Մարկ Էյրոն կքննարկեն երկկողմ հարաբերություններին և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին առնչվող մի շարք հարցեր: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռոմեն Նադալը:
«Ժան-Մարկ Էյրոն այսօր կընդունի Հայաստանի իր գործընկեր Էդվարդ Նալբանդյանին: Դա հնարավորություն կտա նոր թափ հաղորդել ֆրանս-հայկական հարաբերություններին, մասնավորապես, երկկողմ համագործակցության երկու համաձայնագրերի օգնությամբ»,- վկայակոչելով Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական կայքը, ասել է Նադալը:
Նադալի խոսքով, երկու նախարարները կքննարկեն ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկները, «որպեսզի բանակցությունների օգնությամբ գտնեն ԼՂ հակամարտության խաղաղ և տևական լուծում»:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



