Հայաստանի և ԵՄ միջև առևտրաշրջանառությունը որոշակի աճ է գրանցել
ЭКОНОМИКА2016 թվականի հունվար-օգոստոսին Հայաստանի և Եվրամիության անդամ երկրների միջև առևտրային հարաբերություններում աճ է գրանցվել: Ինչպես տեղեկացանք ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, 2016 թվականի հունվար-օգոստոսին Հայաստանի և ԵՄ երկրների միջև առևտրաշրջանառությունը կազմել է 762 մլն 395,6 հազար ԱՄՆ դոլար: Նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածում ցուցանիշը կազմել էր 759 մլն 550,8 հազար ԱՄՆ դոլար: Աճի տեմպը կազմել է 0,4 տոկոս:
Ըստ ներկայացված վիճակագրության՝ Եվրամիության մասնաբաժինը Հայաստանում արտաքին առևտրի ընդհանուր կառուցվածքում կազմել է 25,5 տոկոս: Հայաստանի հետ առևտրի առավել մեծ ծավալներով առաձնացել են Գերմանիան, Իտալիան, Բելգիան, Բուլղարիան:
Հաշվետու ամիսներին Հայաստանից Եվրամիություն արտահանումը կազմել էր 307 մլն 576,3 հազար ԱՄՆ դոլար, իսկ Եվրամիությունից Հայաստան ներմուծումը՝ 454 մլն 819,3 հազար ԱՄՆ դոլար: Տարեկան կտրվածքով Հայաստանից Եվրոպա արտահանումը աճել է մոտ 13,8 տոկոսով, իսկ Եվրոպայից Հայաստան ներմուծումը կրճատվել 7 տոկոսով:
Արդյունքում, մեր երկրի արտահանման կառուցվածքում Եվրամիության մասնաբաժինը կազմել է 27,2%, իսկ ներմուծման կառուցվածքում՝ 24,1%: