Իդեալական շեֆը. լավագույն ղեկավարը լինելու 5 գաղտնիքները
ФОТО1. Ձեր ենթակայի մոտով անցնելիս անպայման բարևեք նրան: Արեք դա ժպիտով ու անպայման նրա անունը շեշտելով: Այդ կերպ Դուք նրան հասկացնում եք, որ անտարբեր չեք նրա կատարած աշխատանքի նկատմամբ և կարևորում եք նրա ներկայությունը Ձեր կոլեկտիվում:
2. Սովորեք շնարհակալ լինել Ձեր աշխատակիցներին իրենց կատարած աշխատանքի համար: Հավատացեք, հասարակ «շնորհակալությունից» անգամ մարդն իրեն շոյված ու գնահատված է զգում: Խրախուսեք նրանց տարբեր բոնուսներով, օրինակ՝ լրացուցիչ հանգստայն օր հատկացրեք նրանց:
3. Բոլորն են սիրում համեղ ուտել: Այդ պատճառով մեկ-մեկ հյուրասիրեք Ձեր աշխատակիցներին հետաքրքիր ու համեղ ինչ-որ ուտեստներով: Դիտարկում. հենց այսպիսի համեղ ընդմիջումների ընթացքում Դուք ավելի մտերիմ կդառնաք Ձեր աշխատակիցների հետ, ավելի լավ կճանաչեք նրանց:
4. Սովորեք լսել Ձեր աշխատակիցներին: Կարևոր է, որ Դուք ոչ միայն առաջադրանքներ կամ հրահանգներ տաք, այլ նաև հաշվի առնեք Ձեր աշխատակիցների կարծիքները: Շփման այս ձևը Ձեզ հնարավորություն կտա աշխատանքային ողջ պրոցեսը դարձնելու առավել արդյունավետ:
5. Ամսվա լավագույն աշխատակիցների հետ կազմակերպեք ոչ ֆորմալ քննարկումներ, հարցրեք նրանց կարծիքները Ձեր ընկերության առաջիկա անելիքների մասին, ընդգծեք, որ կարևորում եք նրանց գաղափարները:
Թարգմանությունը՝ BlogNews.am