Ереван, 18.Март.2026,
00
:
00
ВАЖНО


Վարդուհի Վարդանյանի հումորը ոչ ոքի չէր շրջանցում. Սյուզան Մարգարյանը, Ավետ Բարսեղյանը, Քրիստինե Պեպելյանը, Անդրեն ու…

ФОТО

Life.tert.am-ը գրում է.

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ Վարդուհի Վարդանյանին նվիրված հուշ երեկոն: Երգչուհու մահից 10 տարի է անցել, բայց նա դեռ ապրում էր բոլորի ներսում:

Սյուզան Մարգարյանը, Քրիստինե Պեպելյանը, Հայկոն, Սիրուշոն, Արսեն Սաֆարյանը, Ավետ Բարսեղյանը, Անդրեն, Անչոկը, Սրբուհի Ստամբոլցյանը, Տիգրան Պետրոսյանը, Սոնա Ռուբենյանը, Էրիկ Կարապետյանը, Աննա Խաչատրյանը, Նարե Գրիգորյանը, Շուշան Պետրոսյանը, Արման Աղաջանյանը, Սոնա Շահգելդյանը, Արսեն Գրիգորյանը, Զարուհի Բաբայանը, Արսեն Գրիգորյանը (Մրո), Ինգա և Անուշ Արշակյանները և Երգի պետական թատրոնի սաները կատարեցին երգչուհու երգերն ու զուգերգերը: Նշենք, որ համերգին ներկա էր ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը:

Tert.am Life-ի հետ զրույցում Սյուզան Մարգարյանը, Ավետ Բարսեղյանը, Քրիստինե Պեպելյանն ու Սիրուշոն պատմեցին Վարդուհի Վարդանյանի հետ իրենց հիշողությունները, որի հումորը ոչ ոքի չէր շրջանցում:

-Սյուզան Մարգարյան

-Նա 30 տարեկան էր, բայց բավականի մեծ ժառանգություն է թողել: Եվ մենք մասունքների նման դողում ենք այդ ամենի վրա և ամեն տարի համերգային ծրագրում ներկայացնում ենք պրեմիերա: Այսօր էլ բացառություն չի լինի և հանդիսատեսին կներկայացնենք Վարդուհի Վարդանյանի և Արման Աղաջանյանի տեսահոլովակի պրեմիերան, որը տարիներ առաջ է արվել: Մենք փորձում ենք կատարել այն աշխատանքը, որը նա կաներ: Վարդուհին շատ ասելիք ուներ: Նա հիմա էլ կարծես ապրում է և մենք զգում ենք նրա ներկայությունը: Վարդուհուն հնարավոր չէ չսիրել, եթե մեկը գտնվի և ասի, որ անտարբեր է գտնվել, ես խիստ կկասկածեմ այդ մարդու խոսքի վրա: Վարդուհին գերմարդկային տեսակ էր: Ինձ համար նա շատ ուժեղ, մեջք ընկեր էր: Կորցնել նման արտիստի բեմում, նման ընկերոջ, հարազատի մեր կողքին, իսկապես մեր ընտանիքը պատրաստ չէր դրան: Ընտանիքիս անդամները մեծ սթրես ապրեց և մինչ օրս էլ չենք կարողանում իր մասին անցյալով խոսել: Ամեն առիթով հիշում ենք իրեն:

-Քրիստինե Պեպելյան

-Մեր ընկերությունը սկսվել է այն ժամանակվանից, երբ ես դպրոցական էի և իր քույրիկի հետ միասին էինք երգում: Այդ ժամանակ մենք 14 տարեկան էինք: Վարդուհին շատ ուրախ կերպար էր, նա բոլոր կոնֆլիկտների մեջ լուծումներ ուներ: Իմ առաջին ելույթները պրոֆեսիոնալ բեմում և առաջին մենահամերգները, որ ունեցել ենք, իմ ու Վարդուհու մենահամերգն էր Երգի պետական թատրոնում և դա ինձ համար ճակատագրական շրջան էր, քանի որ ցանկանում էի մուտք գործել պրոֆեսիոնալ ասպարեզ և նա միշտ կողքիս է եղել: Մեր ընկերությունը 20 տարուց մեծ է: Հիշում եմ, որ ո՛չ ես, ո՛չ Վարդուհին չէինք խնայում երգի բառերը մոռանալու և նայում էինք իրար հետո սկսվում էր Թութուշի ծիծաղը բեմում: Իսկապես, դա աննկարագրելի է, երբ սկսվում էր նրա ծիծաղը, որը վարակում էր նաև հանդիսատեսին: Թեկուզ այդ պահին հիշեինք երգի բառերը, միևնույն է, շարունակվում էր այդ ծիծաղը, հետո Արտուր Գրիգորիչը դուրս էր գալիս ու ասում՝ «ծիծաղեցի՞ք, վերջ, դե նորից սկսեք երգել»: Երբ ընդունվեցի Երգի պետական առաջինը Թութուշն էր, ում զանգեցի, հարցնելու, թե ինչ է սպասվում ինձ և նա ասաց՝  «շատ լավ է, որ դու եկել ես, ես քո կողքին եմ լինելու, դու հաստատ կկարողանաս»: Այդ ժամանակ ես ամենափոքրն էի թատրոնում և Վարդուհին այն մարդն էր, որ ձեռքս բռնեց և այդպես միասին քայլեցինք: Վեճեր էլ ենք ունեցել: Կռվում ու բարիշում էինք: Հիմնականում, երգերի, աշխատանքային սկզբունքների վերաբերյալ էր դրանք: Ուրախ վեճեր էին և ամենակարևորն այն էր, որ այդ վեճերի մեջ չկար ոչ մի անձնական հարթություն: Դրանք պարզապես էմոցիաներ էր, քանի որ վեճից հետո բարիշելն էլ իրա լավ զգացողությունն  ունի:

 

-Ավետ Բարսեղյան

-Պարադոքսալ մի երևույթ կա, որը երգչուհու մահից հետո 10 տարիների ընթացքում սփոփում է մեզ: ՀԻմա նրա երգերն այլ կերպ ենք լսում՝ կարծես, փնտրելով ինչ-որ մի ճակատագրական բան կամ ինչ-որ ասելիք: Նրա երգերով ենք մենք ուրախանում, վշտում, սփոփվում, որ ունեցել ենք Վարդուհի, որ կորցրել ենք Վարդուհի: Ճիշտ է, սա համերգ է, բայց վշտի և կորստի հետ է կապված: Ուրախություն է, որ 10 տարի է անցել և նրա հիշատակը վառ է մնացել, բայց կորստի ցավը միշտ կա մեր մեջ: Բոլորիս անունից եմ խոսում, որ մենք վշտացած կամ ցավագին դեմքով չենք հիշում Վարդուհուն, չնայած նրան, որ այդ ավտովթարը կատաստրոֆիկ ծանր է: Իր մահից հետո, նա մեզ թողել է այն ծիծաղը, որով նա ապրում էր: Ես կցանկանայի, որ յուրաքանչյուր արտիստ կարողանա ինքն իր վրա ծիծաղել, ինչպես որ Վարդուհին էր: Վարդուհու հումորը ոչ մեկի չէր շրջանցում: Երբ նրան երգ էի նվիրում ձեռքերի ժեստով ասում էր՝ «ուր է փողերս»: Վարդուհին շատ էր սիրում երգ ստանալ և ցավում եմ, որ այդ ամենը հիմա չկա:

 

-Սիրուշո

-Նա այնքան պայծառ մարդ էր բառի ամբողջ իմաստով, որ նրան հիշելուց այդ ամբողջ զգացողությունն ապրում ես՝ դեմքիդ հայտնվելով և՛ ժպիտ, և՛ թախիծ: Ամենադրական մարդկանցից էր նա, որ երբևէ հանդիպել եմ: Մենք  գրեթե  միասին ենք անցկացրել մեր օրերը: Նրա հետ միշտ ժամանակն անցնում էր ծիծաղով լի: Մենք միասին ենք անցել այն շրջանը, երբ նոր էի մուտք գործում հայկական երգարվեստ: Ամեն օր համերգներ, հյուրախաղեր, որտեղ, երբեմն, դժվար պայմաններ էին, բայց այդ ամենն անցկացնում էինք բարձր տրամադրությամբ: Եղել են դեպքեր, որ ձայնագրման ստուդիայում մնացել ենք մինչև լուսաբաց, և դա հիմա որպես դժվարություն չեմ հիշում, քանի որ նա կար և դա հենց նրա շնորհիվ էր: Ուրախ եմ, որ այսօր այսքան մարդ հավաքվել է ու եկել տոնելու իրեն, որովհետև նա այնպիսիս մարդ է, ում պետք է տոնել և լավ զգացողությամբ հիշել: Կփորձեմ այսօր փոխանցել մարդկանց այն էներգիան, որն ինքն էր փոխանցում:  

-Անդրե

-Հիմա շատ հուզված եմ. դա մեծ կարոտից է, որը զգում եմ իմ հարազատ ու սիրելի Վարդուհու հանդեպ: Նրա շունչը ելույթիս ընթացքում ինձ ուղեկցում էր, զգում էի, որ կողքիս է, բայց ցավում, որ չեմ կարող գրկել ու ասել, թե որքան եմ զգում նրա կարիքը, թե որքան եմ կարոտել իմ ամենամտերիմ, թանկ ու իսկական ընկերոջը: Նրա հետ կապված հուշերն այնքան շատ են, որ չեմ կարող առանձնացնել միայն մեկը, մի քանի հարցազրույցը չի հերիքի դրանք ներկայացնելու համար: Ուղղակի ուզում եմ ասել, որ սիրում եմ ու կարոտել եմ շատ:

 

 

Նյութը՝ Մելինե Տոնոյանի

Լուսանկարերը՝ Կարեն Հովհաննիսյանի

Айвазян: западные покровители могут подтолкнуть Баку к действиям против Ирана IDBank выпустил второй и третий транш облигаций 2026 годаUcom предупреждает о новой волне телефонного мошенничестваIDBank запускает специальную кампанию для SWIFT-переводов «Проблема не только в том, чтобы сменить Никола, проблема в том, чтобы после этого у нас была четкая концепция управления государством»։ «Паст»Почему знак «Серых волков» ассоциируется с жестами ГД-вских? «Паст»Региональные «экскурсии» Пашиняна проходят на полупустых улицах: «Паст»Когда дети становятся частью пропаганды: «невинный разговор» или?... «Паст»Звуки бомбежек слышны, но в армянской общине паники нет: СомунджянГлава МИД Индии поблагодарил Армению за помощь в эвакуации индийских граждан из ИранаThe New York Times рекомендует попробовать женгялов хац в Лос-АнджелесеАрмянский борец Сурен Агаджанян завоевал золото чемпионата Европы U23«Если у вас ничего не болит - проверьте, может, вы умерли»: Ирина Оганесян о пути балерины на стыке боли и любовиСемья незаконно удерживаемого в Баку Рубена Варданяна выступила с вызывающим тревогу заявлениемСША заключили соглашения по энергоносителям с партнерами в Азии на $57 млрдКогда сёла пустеют. Эксперты предупреждают о риске заселения Сюника азербайджанскими переселенцами (видео) Министр юстиции РА: Текст нового проекта Конституции Армении уже готовЗавершилась международная туристическая выставка «MITT 2026»: Были обсуждены имеющиеся возможностиЦена реформы: закрытие школ может опустошить 27 сёл Сюникской области (видео) Пакеты Level Up+ от Ucom — с самым быстрым мобильным интернетом в АрменииАрагчи: Иран будет воевать, пока Трамп не осознает ошибочности агрессииВ Краснодарском крае в результате атаки беспилотника горит нефтебазаДвижение «Нет “Западному Азербайджану”» усиливает общественную мобилизацию: Сюник в центре внимания (Видео) Было дано указание максимально распространить ложные пропагандистские тезисы: «Паст»Айк Марутян выбрал беспрецедентный формат встреч с гражданами: «Паст» IDBank объявляет о запуске финансового инструмента IDDistributorВласти всё равно не «успокаиваются»: «Паст» Axios: страны G7 призвали США как можно скорее прекратить конфликт с ИраномФилиппо: Францию попытаются втянуть в конфликт на Ближнем ВостокеXinhua: Китай вывел на орбиту два экспериментальных спутника Shiyan-30В Ираке при крушении самолета-заправщика ВВС США погибли четыре человекаЧетыре линии для Армении, а не для Европы: Арман Татоян о выступлении Пашиняна в Европейском парламентеЧалабян: После смены власти в Армении будет необходимо восстановить «поле стратегического союзничества»На съезде партии «Альянс» жестко раскритиковали власть (Видео) FT: нефтяные компании потеряли более $15 млрд с начала ближневосточного кризисаНидерланды присоединились к иску ЮАР против ИзраиляГеноцидоведы: увольнение директора Музея-института Геноцида армян — тревожный сигнал для ученых по всему мируБезопасное рабочее место как гарантия развитияВесенняя акция в Мегамолле от Idram&IDBankКому собираются доверить? «Паст»Пошёл и «за границей» жалуется на Церковь и оппозицию: своеобразный «отчёт»: «Паст» Это, кроме вреда, ничего не дает: «Паст» Борцы Давид Маргарян и Арман Арутюнян – бронзовые медалисты ЧЕ‑U23Президенты РФ и ОАЭ обсудили текущую ситуацию на Ближнем ВостокеBloomberg: Израиль хочет построить базу в СомалилендеБольше 7000 переселенцев из Арцаха в Армении получили гуманитарную помощь при поддержке АНО «Евразия» «Хотим купить ваш товар, укажите данные карты»: IDBank предупреждает о мошенничестве на площадках объявлений.Подведены итоги программы «Ucom Fellowship 2025»: лучшие эко-стартапы получили финансирование Четыре человека пострадали в результате падения дронов вблизи аэропорта ДубаяАрмянский министр в Нью-Йорке: Мы сосредоточены на стимулировании занятости женщин в селах