Ереван, 05.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

ԱԺ մշտական հանձնաժողովները նիստեր են գումարել

ПОЛИТИКА

Ազգային ժողովի առողջապահության, մայրության և մանկության հարցերի, ինչպես նաև սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովները սեպտեմբերի 8-ին նիստ են գումարել՝ քննարկելով մի շարք օրենսդրական նախաձեռնություններ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,  առողջապահության, մայրության և մանկության հարցերմշտական հանձնաժողովը Արա առաջին ընթերցմամբ քննարկել է «Դեղերի մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթը, որը ներկայացրել է առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը: Նա ներկայացրել է փաթեթի հիմնական դրույթները, հասկացությունները, ինչպես նաև կառավարության լիազոր մարմնի իրավասությունները դեղերի շրջանառության բնագավառում:

Սերգեյ Խաչատրյանը նշել է, որ օրենքով սահմանվում են դեղային պետական քաղաքականության հիմնական սկզբունքները՝ որպես նպատակ որդեգրելով դեղերի ֆիզիկական եւ ֆինանսական մատչելիության ոլորտում արդարության ապահովությունը: Նաև առաջին անգամ սահմանվում է դեղերի գների պետական կարգավորում իրականացնելու հնարավորությունը:

Սերգեյ Խաչատրյանը տեղեկացրել է, որ օրենսդրորեն կարգավորվում են դեղերի շրջանառության բոլոր փուլերը, դեղի ստեղծումից մինչև գովազդի  իրացման փուլերը՝ պահպանելով այդ գործընթացում ներգրավված սուբյեկտների իրավունքներն ու պարտականությունները:

Սահմանվում են նաև դեղերի գրանցման համար նախակլինիկական և կլինիկական փորձարկումներին ներկայացվող պահանջները, արգելքները և կլինիկական փորձարկումների թույլտվության տրամադրման, մերժման, դադարեցման ընթացակարգերը, սահմանվում են դեղերի պետական գրանցման հիմնական սկզբունքները, մեխանիզմները, պետական գրանցմանը ներկայացվող նորացված պահանջները:

Առողջապահության փոխնախարարի տեղեկացմամբ՝ օրենքով սահմանվում են դեղերի ներմուծմանը և արտահանմանը, ներմուծման և արտահանման հավաստագրեր տրամադրելուն ներկայացվող պահանջները, ներմուծելու ընդհանուր կանոնները, կարգավորվում են դեղատնային գոծունեությանը ներկայացված պահանջները,  սահմանվում դեղերի գրանցումները՝ դեղերի ոլորտում գործող միջազգային կառույցների, այլ պետություններում փոխադարձ ճանաչելու հնարավորությունը:

Օրենքների նախագծերի փաթեթն ստացել է դրական եզրակացություն: Այն կընդգրկվի ԱԺ հինգերորդ գումարման ութերորդ նստաշրջանի օրակարգի նախագծում:

Սերգեյ Խաչատրյանն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել նաեւ «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Փոխնախարարի խոսքով, օրենսդրորեն արգելվում են սեռով պայմանավորված հղիության ընդհատումները:

Փոխնախարարը ներկայացրել է նաեւ «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նրա խոսքով, նախագծի ընդունումը պայմանավորված է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին առնչվող իրավական ակտերը միջազգային ընդունված սկզբունքներին համապատասխանեցնելու, ինչպես նաև մարդու իմունային անբավարարության վիրուսով վարակված եւ ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշով հիվանդ անձանց հանդեպ խտրականությունը բացառող, նրանց իրավունքները պաշտպանող օրենսդրություն ունենալու անհրաժեշտությամբ:

Նախագծով սահմանվում են նաեւ մարդու իմունային անբավարարության վիրուսով վարակված և ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշով հիվանդ օտարերկրյա քաղաքացիների ու քաղաքացիություն չունեցող անձանց Հայաստան բուժման նպատակով մուտք գործելու կարգ սահմանելու դրույթները:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող Արա Բաբլոյանը տեղեկացրել է, որ ստացել են 35 առաջարկ, որոնց մեծ մասն ընդունվել է:

Օրենքի նախագծերն ստացել են դրական եզրակացություն: Դրանք կընդգրկվեն ԱԺ հինգերորդ գումարման ութերորդ նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

Հանձնաժողովը հաստատել է նաեւ 2015թ. սեպտեմբեր-դեկտեմբերի ընթացքում ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի անդամների կողմից անցկացվող քաղաքացիների ընդունելության ժամանակացույցը:

Նույն օրը տեղի է ունեցել ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը: Քննարկվել է «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը:

Փոփոխությամբ լրացուցիչ արտոնություններ են սահմանվում զինծառայողների կոնկրետ խմբի համար, ինչը, ըստ հեղինակների, խթանիչ ուժ կհանդիսանա մարտական հերթապահություն իրականացնող զորամասերը սպայական, ենթասպայական և պայմանագրային շարքային կազմի զինծառայողներով համալրման գործընթացն արդյունավետ կազմակերպելու համար: Օրենքի նախագիծն ստացել է դրական եզրակացություն. այն կընդգրկվի ԱԺ հինգերորդ գումարման ութերորդ նստաշրջանի եւ առաջիկա նիստերի օրակարգերի նախագծերում:

«Կամավոր աշխատանքի մասին» օրենքի նախագծի քննարկումը հեղինակների առաջարկով հետաձգվել է մինչև  մեկ տարի ժամկետով:

Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственности