Արթուր Եդիգարյանը՝ հավաքական չհրավիրվելու, Բերեզովսկիի և Մխիթարյանի մասին
СПОРТՀայաստանի ազգային հավաքականի և Մինսկի «Դինամոյի» ֆուտբոլիստ Արթուր Եդիգարյանն անդրադարձել է Պորտուգալիայի դեմ խաղում Հայաստանի հավաքական չհրավիրվելուն և նշել.
«Ամեն ինչ կարգին է: Հավանաբար, մարզիչը մտածում է, որ ես բավարար պատրաստ չեմ: Երբ հրավիրեն, մեծ սիրով կգնամ: Հավաքականն իմ կյանքն է: Յուրաքանչյուր հայ դաշտ է դուրս գալիս հաղթելու համար պայքարելու՝ հանուն ազգի և ժողովրդի»:
Անդրադառնալով Հենրիխ Մխիթարյանին և Ռոման Բերեզովսկիին, ֆուտբոլիստը հավելել է.
«Հայաստանում Մխիթարյանին սիրում և հարգում են: Նա շատ հասարակ մարդ է: Երկրորդը, ում ամբողջ երկիրը սիրում է, Ռոման Բերեզովսկին է: Նա, չնայած խաղում է շատ վաղուց, ռոբոտ չէ: Պարզապես իրեն լավ մարզավիճակում է պահում: Նա 40 տարեկան է և ասել է, որ երկրի համար խաղալու է, քանի դեռ կարողանում է»,- ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է tribuna.com-ը: