Մխիթարյանը հրաշալի ֆուտբոլիստ է. Ժոզե Մոուրինյո
СПОРТԱնգլիական «Մանչեստեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն անդրադարձել է Հայաստանի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի բացակայությանը «կամիր սատանաների» կազմից:
«Մխիթարյանը մարզվում է 100 տոկոսով և վնասվածք չունի: Որոշ ֆուտբոլիստների հեշտ չեն հարմարվել նոր խաղային տեմպին: Մխիթարյանին ժամանակ է պետք՝ դառնալու համար այն ֆուտբոլիստը, որին մենք գիտենք: Վաղ թե ուշ նա խաղալու է: Նա հրաշալի ֆուտբոլիստ է, ում մենք հավատում ենք: Նա իմ ծրագրերի մեջ մտնում է»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մոուրինյոյի խոսքերը մեջբերում է «Յունայթեդ»-ի պաշտոնական կայքը:
Հենրիխ Մխիթարյանը չի խաղացել սեպտեմբերի 10-ից: Հաջորդ հանդիպումը «Մանչեստեր Յունայթեդ»-ը կանցկացնի հոկտեմբերի 29-ին՝ մրցելով «Բերնլի» հետ:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



