Այս հրաշագործ փոշին կա գրեթե յուրաքանչյուրի տանը, աակայն քչերը գիտեն, թե ինչ գանձ ունեն ձեռքերի տակ
ФОТОEntertrain.1in.am-ը գրում է.
Քրքումը հնդկական և չինական բժշկության անփոխարինելի մասնիկն է:
Այս բուժիչ բույսը օգնում է ազատվել մի շարք հիվանդություններից, այդ թվում նաև օգնում է պայքերել Ալցհեյմերի հիվանդության և քաղցկեղի դեմ:
Բացի դա, քրքումը պրոֆիլակտիկ միջոց է թոքերի, լյարդի և աղիների հիվանդության դեմ:
Այս հրաշագործ դեղին արմատներն ընդունելը ոչ միայն օգտակար է, այլ նաև շատ համեղ է:
EnterTrain-ը ձեզ է ներկայացնում երկու բաղադրատոմսեր, որոնք շատ ժամանակ չեն խլի և դրական արդյունք կունենան:
Քրքումով կաթ
Տաք կաթ և մեղր՝ տիպիկ դեղամիջոց մրսածության դեմ: Սակայն առավել արդյունավետ է քրքումով կաթը, որն այդքան էլ հայտնի չէ մեր մայրցամաքի եվրապական հատվածում: Հնդկաստանում դա ավանդական ըմպելիք է համարվում: Կաթ-կարրին ջերմացնում է մարմինը ներսից՝ օգնելով ազատվել մրսածությունից:
Բաղադրիչներ
- Հենց պատրաստի կարրի համեմունք կամ քրքումի աղացած արմատներ – 1 թեյի գդալ
- Կաթ – 200 մլ
- Շաքարավազ և դարչին ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Տաքացրեք կաթը, սակայն մի հասցրեք եռման աստիճանի: Վերցնելով կրակից՝ ավելացրեք մեկ թեյի գդալ քրքում: Խառնեք՝ մինչև դեղին փոշին ամբողջությամբ լուծվի կաթի մեջ: Վերջում ավելացրեք շաքարավազ և դարչին, ըստ ճաշակի: Վայելեք:
Կիտրոնով և քրքումով ըմպելիք
Այս վիտամիններով լի կոկտեյլը՝ կիտրոնով և քրքումով, կամրացնի ձեր դիմադրողականությունը և կօգնի ձեմեռն անցկացնել առանց մրսածության: Ի դեպ, երեխաներին այն նույնպես շատ է դուր գալիս: Առավել արդյունավետ լինելու համար այս ըմպելիքի մեջ նաև կոճապղպեղ են ավելացնում, որը օգնում է ազատվել սրտխառնոցից և գլխացավից:
Բաղադրիչներ
- Թարմ քամած կիտրոնի հյութ
- Կես կամ մեկ քարորդ թեյի գդալ քրքում (ըստ ճաշակի)
- Կոճապղպեղ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Մաքրեք կոճապղպեղը և դրեք բաժակի մեջ: Վրան եռման ջուր ավելացրեք, մոտավորապես ¾ չափաբաժնով: Թողեք ջուրը սառչի. Շատ տաք ջրի մեջ կիտրոնի օգտակար հատկությունները վերանում են: Սառչելուց հետո ըմպելիքի մեջ ավելացրեք կիտրոնի հյութը և քրքումի փոշին: Լավ խառնեք: Ցանկության դեպքում կարելի է նաև շաքարավազ ավելացնել: