Սիլվա. «Պարի Սեն Ժերմենը» կարող է հաղթել Չեմպիոնների լիգայում
СПОРТ«Պարի Սեն Ժերմենի» պաշտպան Տյագո Սիլվան կարծում է, որ այս մրցաշրջանում իր թիմը կարող է հաղթել Չեմպիոնների լիգայում: Հիշեցնենք, որ մրցաշարի խմբային փուլում փարիզյան թիմը մրցելու է «Շախտյորի», «Ռեալի» և «Մալմյոյի» հետ:
-Այժմ մեր թիմում խաղային յուրաքանչյուր դիրքի համար երկու հիանալի ֆուտբոլիստ կա: «Պարի Սեն Ժերմենում» բարձրակարգ ֆուտբոլիստներ են հանդես գալիս: Դա շատ կարևոր է՝ հատկապես եթե հիշենք, որ անցյալ մրցաշրջանում «Բարսելոնայի» դեմ խաղացինք առանց հիմնական կազմի 6 ֆուտբոլիստի:
Այս մրցաշրջանում ցանկանում ենք Ֆրանսիայի առաջնությունում ժամանակից շուտ հաղթել, որպեսզի հնարավորինս շուտ կենտրոնանանք գլխավոր նպատակի՝ Չեմպիոնների լիգայի վրա: «Պարի Սեն Ժերմենը» կարող է հաղթել Չեմպիոնների լիգայում,-բրազիլացի ֆուտբոլիստի խոսքը մեջբերված է «La Gazzetta dello Sport»-ից: