Անօթևան տղամարդը 5 տարվա ընթացքում դարձել է միլիոնատեր և հիմնել է բնական հյութերի կայսրություն
ФОТОԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Մալիբու քաղաքի բնակիչ Խալիլ Ռաֆաթին ապացուցել է՝ անելանելի իրավիճակներ գոյություն չունեն:
«Ես մոռացել էի մեռնել» գրքում նախկինում անօթևան, իսկ այժմ միլիոնատեր դարձած 46-ամյա տղամարդը կիսվել է 13 տարի առաջ կախվածությունների դեմ պայքարելու և չքավորության մասին հիշողություններով, գրում է Adme-ն:
Դեպրեսիայից դուրս գալու և իր ուժերին հավատալու հարցում Ռաֆաթիին օգնել է նրա ընկերը, որն առաջարկել է բնական հյութերի արտադրության բիզնես հիմնել: Տղամարդը սկսել է Riviera Recovery Center սթափության կենտրոնի համար հյութեր պատրաստել, որոնք օգնել են ոչ միայն իրեն, այլ նաև ուրիշներին վերականգնել առողջությունը։
Որոշ ժամանակ անց առողջարանային կենտրոնի համբավը տարածվել է ամբողջ Հոլիվուդով մեկ, ինչը Ռաֆաթիին ոգեշնչել է հայրենի Մալիբուի սահմաններից դուրս հյութերի վաճառքի ցանց հիմնել:
Օգտակար ըմպելիքները պարունակում են ալկալային ջուր, հիմալայան վարդագույն աղ և խտուտիկ: