Կաթացրեք ականջի մեջ այս հրաշք միջոցից ընդամենը 3 կաթիլ. արդյունքն անհավանական է
ФОТОEntertrain.1in.am-ը գրում է.
Հաճելի է կարծել, որ մարդու ականջներն ինքնուրույն մաքրվող օրգաններ են:
Ծամելու, փռշտալու և հազալու ընթացքում ականջակեղտը դուրս է գալիս:
Բայց երբեմն պատահում է, որ ականջակեղտը հավաքվում է ականջի անցքում և խցանում է առաջացնում:
Նման դեպքերում անհրաժեշտ է ականջի լվացումներ անել:
Ականջի լվացումների և խցանումները բացելու համար ամենահասարակ և հասանելի միջոցը ջրածնի պերօքսիդի լուծույթն է:
Ինչպես ականջի լվացում կատարել
1 Այդ գործընթացի համար պետք է խառնել 1:1 հարաբերությամբ թորած ջուրը և 3%-անոց ջրածնի պերօքսիդը:
2 Խողովակիկի (пипетка) օգնությամբ մի փոքր լուծույթ վերցրեք:
3 Գլուխն այնպես կախեք, որպեսզի ականջը զուգահեռ լինի ուսին, և երեք կաթիլ կաթացրեք ականջի մեջ: Գլուխն այդպես պահեք հինգ րոպե, դուք ֆշշոց, թշշոց կզգաք: Դա այն բանի նշանն է, որ ականջակեղտը, ծծումբը ռեակցիայի մեջ է մտել պերօքսիդի հետ:
4 Գլուխը թեքեք հակառակ կողմ, որպեսզի ավելորդ հեղուկը թափվի, հետո անձեռոցիկով չորացրեք: Խորհուրդ չի տրվում այս գործընթացի ժամանակ ականջի փայտիկներ օգտագործել:
5 Կրկնեք այս բոլոր գործողությունները նաև մյուս ականջի համար:
Սովորաբար ջրածնի պերօքսիդը շատ լավ է «գլուխ հանում» ծծումբից առաջացած խցանումներից: Եթե մեկ անգամ այս պրոցեդուրան անելուց հետո խցանումը չի բացվում, կրկնեք այն երեք օր: