Ինչու՞ Բեյոնսեն չի սիրում Քիմ Քարդաշյանին
ФОТОՊարզվում ՝ Բեյոնսեն այսքան ժամանակ «դիմանում էր» Քիմ Քարդաշյանի ներկայությանը՝ իր և Քիմի ամուսնու մոտ ընկերներ լինելու պատճառով:
Մեկ շաբաթ առաջ պարզ դարձավ, որ Ջեյ Զին տանել չի կարողանում Քանյեին: Իսկ հիմա էլ պարզվում է՝ նրանց կանայք նույնպես չեն վայելում միմյանց ներկայությունը:
Ըստ Page Six-ի՝ Բեյոնսեն դեռ շատ վաղ ժամանակներից չէր հավանում Քիմին և հենց այդ պատճառով է, որ Քիմի և Բեյոնսեի դուստրերը երբեք միմյանց հետ չեն խաղացել և նույնիսկ միմյանց չեն ճանաչում:
Աղբյուրը նշում է, որ Քիմն ու Բեյոնսեն շատ քիչ ընդհանուր բան ունեն և նրանց զրույցները միշտ լի են անհարմար դադարներով:
Այս երկու զույգերի ոչ այդքան բարիդրացիական հարաբերությունների մասին հանրությունն սկսեց կասկածել, երբ Քիմը և Քանյեն Բեյոնսեին և Ջեյ Զիին հրավիրեցին իրենց հարսանիքին, սակայն վերջիններս անտեսեցին նրանց հրավերը և չներկայացան հարսանիքին:
Պարզվում է, որ Բեյոնսեն ու Ջեյ Զին ավելի շատ սիրում էին «հին Քանյեին», ով դեռ չէր հանդիպում Քիմի հետ և չէր նկարահանվում վերջինիս ռեալիթի շոուի մեջ:
Հիշեցնենք, որ վերջերս Քանյեն իր համերգներից մեկի ժամանակ խոստովանել էր, որ վիրավորված է Ջեյ Զիից, քանի որ նա Քիմի կողոպտվելուց հետո չի զանգահարել և չի այցելել նրան:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: