6 խորհուրդ, որոնք կօգնեն տարիքի հետ չգիրանալ
ФОТОՏարիքի հետ համընթաց մենք նաև գիրանում ենք, սակայն ավելորդ քաշ ձեռք բերելու միակ պատճառը տարիքը չէ: Կան շատ այլ պատճառներ, սակայն ապրելակերպի փոփոխությունը ամենագլխավոր գործոններից մեկն է:
Այսօր Past.am-ը ձեզ հետ կկսիվի մի քանի կարևոր խորհուրդներով, որոնք կօգնեն ձեզ ավելի առողջ և առույգ զգալ:
-
Ելակ, խնձոր և սոխ
Գիտնականները պարզել են, որ ֆլավոնոիդներով հարուստ մթերքները կապված են քաշի պահպանման հետ և դրական ազդեցություն ունեն ավելորդ քաշից ազատվելու գործում:
Հետևյալ մթերքները կարող են օգնել ազատվել ավելորդ քաշից
-
Լոռամիրգ
-
Ելակ
-
Բալ
-
Խաղող
-
Վայրի հատապտուղներ
-
Թեյ
-
Խնձոր
-
Սոխ
-
Պրաս
-
Բրոլոկի
Այս մթերքները ձեր սննդակարգի մեջ ավելացնելով՝ դուք կբարելավեք ձեր առողջական վիճակը:
-
Ֆիզիկապես ակտիվ մնացեք
Մի՛ մոռացեք, որ տարիքի հետ մեր նյութափոխանակությունն ավելի է դանդաղանում, ուստի պետք է ֆիզիկապես ակտիվ լինել և պարբերաբար ֆիզիկական վարժություններ կատարել:
-
Պահեք մտավոր ակտիվություն
Հիշողության հետ խնդիրները բնական են ծերանալու ընթացքում, սակայն դա չի նշանակում, որ մենք ոչինչ չենք կարող անել դրա դեմ: Հաճելի զբաղմունքներ, ինչպիսիք են ընթերցանությունը, խաչբառներ լուծելը կամ շախմատ խաղալը կարող են խթանել մեր ուղեղի աշխատանքը և բարելավել մեր հիշողությունը:
Նման հրաշալի զբաղմունքները կմարզեն մեր ուղեղը և կօգնեն ազատվել սթրեսից:
-
Ասեք «ոչ» դիետաներին
Ցածր կալորիականությամբ դիետաները կարող են դանդաղեցնել նյութափոխանակությունը: Երբ մենք բավականաչափ կալորիաներ չենք ընդունում, մեր օրգանիզմը սկսում է պահպանել իր էներգիան և, ի վերջո, խնայում է կալորիաները: Եթե նման դիետաները պարբերական բնույթ կրեն, նյութափախանակությունը այլևս երբեք չի վերադառնա իր բնականոն աշխատանքին:
Նաև հիշեք, որ 1200 կալորիաներով դիետաները կօգնեն ձեզ քաշ կորցնել, սակայն այդ քաշի կորուստը լինելու է մկանների հաշվին և ոչ թե ճարպի: Եվ քանի որ մկանները այրում են կալորիաներ և ոչ թե ճարպ, այս դեպքում ավելորդ քաշից ազատվելը շատ ավելի կդժվարանա:
-
Հետևեք ձեր առողջությանը
Ծերանալը կարող է բերել նաև տարբեր առողջական խնդիրների: Ուստի հաճախակի բժկական ստուգում անցնելը կարող է կանխել հիվանդությունների առաջացումը և օգնել ձեզ առողջ զգալ ու վայելել կյանքի ամեն օրը:
-
Սկսեք հետևել այս խորհուրդներին հենց այս պահից