Սահակյանների ընտանիքը ի պատիվ Ռոզա Ծառուկյանի նորածնին անվանակոչել է՝ Ռոզա (տեսանյութ)
ВИДЕОԱրդեն երեք անգամ երկվորյակ որդի լույս աշխարհ բերած Իջևանում բնակվող Սահակյանների ընտանիքը համալրվել է ևս մեկով: Վեց եղբայրների քույր և ծնողների աղջիկ ունենալու ցանկությունը վերջապես իրականություն դարձավ: Ի պատիվ ընտանիքի լավ բարեկամ դարձած Ռոզա Ծառուկյանի նորածնին անվանակոչել են՝ Ռոզա: Սահակյանները նշում են բազմաթիվ անգամներ Ռոզա Ծառուկյանը ամենատարբեր հարցերով ձեռք է մեկնել ու աջակցել է իրենց ընտանիքին և երեխաների լույս աշխարհ գալուց առաջին շնորհավորողներից է եղել: Հերթական անգամ նրանց շնորհավորելու և ընտանիքի ուրախությունը միասին նշելու համար Էրեբունի բժշկական կենտրոն էր այցելել Մուլտի Ագրո գիտաարտադրական կենտրոնի գլխավոր տնօրեն Ռոզա Ծառուկյանը:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



