Քիմ Քարդաշյանի թիկնապահը պատասխանել է փարիզյան կողոպուտի ժամանակ իր ոչ պրոֆեսիոնալ վարքագծի մասին մեղադրանքներին
ФОТОՓարիզում Քիմ Քարդաշյանի կողոպվելուց հետո շատ լրատվամիջոցներ ու փորձագետներ Քիմ Քարդաշյանի թիկնապահ Պասկալ Դյուվեին մեղադրեցին ոչ պրոֆեսիոնալ վարքագծի մեջ։
Հիշեցնենք, որ Դյուվյեն, որն ի դեպ, անվտանգության ապահովման սեփական ընկերություն ունի ու այն հիմա սնանկացել է, կողոպուտի գիշերը զվարճանում էր Քիմի քույրերի՝ Քորթնիի ու Քենդալի հետ Փարիզի գիշերային ակումբներից մեկում։
Մինչ ֆրանսիական ոստիկանությունը փնտրում է հանցագործներին, հայտնի հեռուստահաղորդավար Փիրս Մորգանը բրիտանական Daily Mail –ում հրապարակել էր հոդված Քիմի թիկնապահ Պասկալ Դյուվյեի մասին՝ ռիալիթի շոուի աստղին կոչ անելով հեռացնել աշխատանքից թիկնապահին, քանի որ Մորգանի խոսքով «թիկնապահն ունի մկաններ, բաց չունի ուղեղ»։
Ի դեպ, Քանյեն լսել է Փիրսի խորհուրդը ու հիմա Դյուվյեն չնայած աշխատանքից չի հեռացվել, բայց այլեւս հայուհու անձնական թիկնապահը չէ։
Դյուվյեն ինքը, որն իր Instagram-ից ջնջել է Քիմի հետ բոլոր լուսանկարները, մեկ ամիս հետո վերջապես պատասխանել է Մորգանին․
«Հարգելի պարոն Մորգան,
Շնորհակալություն ձեր զարմանահրաշ հոդվածի համար, որը գրել էիք ուշադրություն գրավելու նպատակով։ Մեծ բավականություն է հետեւել, որ դուք ժամանակ եք ծախսել թիկնապահի գործի բոլոր նրբություններն ուսումնասիրելու համար։ Դուք պնդում եք, որ Քիմի նման մարդու թիկնապահը պետք է անտեսանելի լինի։ Ինչպե՞ս եք դա պատկերացնում, երբ ես մոլորակի ամենաշատ լուսանկարվող մարդու կողքին եմ գտնվում (հատուկ ձեզ համար նշեմ, որ խոսքը Երկիր մոլորակի մասին է)։
Հենց այդ պատճառով էլ իմ՝ ինչպես ասում եք դատարկ գլուխը միշտ երեւում էր այդ լուսանկարներում։ Իսկ Քիմի հետ իմ բոլոր լուսանկարները ես ջնջել եմ, քանզի չէի ուզում, որ իմ երեխաները տեսնեն այդ բոլոր բացասական բաները, որը սկսել էին գրել իմ մասին մեր համատեղ լուսանկարների տակ։ Ես կցանկանայի ձեզ հետ անձամբ հանդիպել ու խոսել։ Բայց կարծում եմ, դուք դա չեք անի»,- պատասխանել է Դյուվյեն իր միկրոբլոգում։