Թրամփի ու Քլինթոնի վարկանիշերը գրեթե հավասարվել են
МЕЖДУНАРОДНОЕWashington Post թերթի ու ABC News հեռուստաալիքի կողմից անցկացված համատեղ հարցումը ցույց է տվել, որ ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրություններից 9 օր առաջ դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնի ժողովրդականության ցուցանիշն ընդամենը 1 տոկոսով է գերազանցում հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի վարկանիշին։
«Հարցումը ցույց է տալիս շատ լարված պայքար։ Քլինթոնի օգտին պատրաստ է քվեարկել 46 տոկոսը, Թրամփի օգտին՝ 45 տոկոսը»,-ասվում է հաղորդագրությունում։
Քլինթոնի օգտին քվեարկել որոշած ընտրողների մեծամասնությունը հայտնել է, որ իր որոշման վրա չի ազդել ուրբաթ հաղորդված տեղեկությունն այն մասին, որ Հետաքննությունների դաշնային բյուրոն վերսկսում է հետաքննությունը Քլինթոնի էլեկտրոնային նամակագրության գործով։
Հարցմանը մասնակցել է 1160 մարդ։
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



