Թուրքիայում ձերբակալել են ընդդիմադիր «Ջումհուրիեթ» թերթի գլխավոր խմբագրին
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայի ոստիկանությունը գործողություն է իրականացրել ընդդիմադիր «Ջումհուրիեթ» պարբերականի աշխատակիցների դեմ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով պարբերականի կայքը, ոստիկանությունը հետախուզում է իրականացրել «Ջումհուրիեթ»-ի գլխավոր խմբագիր Մուրաթ Սաբունջուի, գործադիր տնօրեն Աքն Աթալայի և լրագրող Գուրայ Օզի տներում:
Գլխավոր խմբագիր Սաբունջուն և լրագրող Օզը ձերբակալվել են: Աթալայը երկրում չի գտնվել, ուստի նրան ձերբակալելու մասին որոշում է կայացվել:
Թե որն է թուրքական ոստիկանության կողմից ընդդիմադիր թերթի դեմ իրականացված գործողության պատճառը, դեռևս հայտնի չէ:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



