Գարիկ Մարտիրոսյանի կնոջ հելոուինյան կերպարը՝ ոգեշնչված Քիմ Քարդաշյանից
ФОТОԱհա եւ եկավ տարվա ամենասարսափազդու տոնը, եւ երեկվանից բոլորը սկսել են նշել կամ գոնե նախապատրաստվել դրան։ Ճիշտ է, Հելոուինը կելտական տոն է եւ հիմնականում նշվել է անգլալեզու երկրներում, սակայն գլոբալիզացիայի շնորհիվ այն լայն տարածում է գտել ամբողջ աշխարհում։
Ժամանակակից ամենահայտնի այս տոնին մասնակիցները սովորաբար ներկայացել են մարդագայլերի կամ վհուկների տեսքով՝ նախընտրելով սեւն ու նարնջագույնը։ Բայց 2000-ականներից Հելոուինին կարելի է տեսնել փերիների, թագուհիների եւ այլ դրական կերպարների։
Երեկ տոնը նշել է նաեւ Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լեւինան, որը վերջերս Շոտլանդիայում էր։ Ժաննան նախընտրել է բացասական կերպարով ներկայանալ երեկույթին եւ հելոուինյան հագուստ ընտրելիս ոգեշնչվել է Քիմ Քարդաշյանից։
Նույն տեսքով էլ Քիմը նշել էր Հելոուինը 2014-ին։
Դրանից հետո նրա այս կերպարը շատերն են կրկնօրինակում։
Աղբյուրը՝ NEWS.am STYLE