Ստեֆան դե Միստուրան ցնցված Է Հալեպում ապստամբների գործողություններից
МЕЖДУНАРОДНОЕՍիրիայի հիմնախնդրով ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ Ստեֆան դե Միստուրան հայտարարել Է, թե ինքը «շփոթահար եւ ցնցված Է» այն բանից, որ ապստամբները Հալեպում թիրախ են ընտրում քաղաքի քաղաքացիական բնակչությանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Վերջին 48 ժամվա ընթացքում Հալեպի արեւմտյան մասում «անգութ եւ ոչ ընտրողական» հրթիռային հարվածներից սպանվել են տասնյակ խաղաղ բնակիչներ, ասել Է դե Միստուրան:
Այդ հարձակումները կարող են ռազմական հանցագործություններ ճանաչվել, հավելել Է նա:
Հոկտեմբերի 28-ին ապստամբները հարձակում են սկսել կառավարական զորքերի կողմից արեւելյան Հալեպի պաշարումը ճեղքելու նպատակով:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



