Bentley-ն ներկայացրել է իր առաջին արտաճանապարհային մեքենան (լուսանկարներ)
ЛАЙФTert.am- ը գրում է.
Բրիտանական հեղինակավոր Bentley մեքենաշինական ընկերությունը գաղտնազերծել է իր պատմության մեջ առաջին արտաճանապարհային մեքենան` Bentayga 4x4-ը։
Ինչպես նշում է The Telegraph-ը, երկար սպասված նորույթը, անկասկած, կհամալրի աշխարհի ամենաշքեղ արտաճանապարհային մեքենաների շարքը: Մասնավորապես՝ այն հաջող մրցակցության կապահովի լավագույն Range Rover-ների, ներկայացվելիք Lamborghini Urus-ի և Rolls-Royce Cullinan-ի համար:
Ինչ վերաբերում է դրա տեխնիկական բնութագրին, ապա մեքենան համալրված է 6լ աշխատանքային ծավալով, 600 ձիաուժ հզորությամբ W12 տուրբո շարժիչով, որը 100 կմ/ժ արագություն է զարգացնում 4.1 վայրկյանում: Դրա զարգացրած առավելագույն արագությունը 300 կմ/ժ է:
Նշվում է, որ մեքենայի պաշտոնական շնորհանդեսը կայանալու է Ֆրանկֆուրտում մեկնարկող միջազգային ավտոսրահի շրջանակներում:








