5 խորամանկություն՝ կոկիկ մատնահարդարման համար
ФОТОԻդեալական մանիկյուրի մասին բոլոր աղջիկներն են երազում, սակայն բոլորը չէ, որ պրոֆեսիոնալ են կամ վաստակում են այնքան, որ կարողանան շաբաթը, ասենք, երկու անգամ գնալ գեղեցկության սրահ: Այդ իսկ պատճառով այսօր FashionYan.com-ում կներկայացնեմ մի քանի խորամանկություն՝ սեփական ձեռքերով եթե ոչ կատարյալ, ապա գոնե կոկիկ մատնահարդարում ստանալու համար:
1. Առաջինը ինչ կարելի է անել փնթի մանիկյուրը բացառելու համար, նախքան լաքը քսելը եղունգի հարակից հատվածները սոսնձով պատելն է: Պետք է թողնել, որպեսզի այն չորանա, ապա քսել լաքը՝ առանց վախենալու, որ կներկես ավելորդ հատվածները: Տվյալ դեպքում այդ ավելորդ հատվածը սոսնձի շերտն է, որը հարդարումն ավարտելուց հետո հեշտությամբ պոկվում է մաշկից:
2. Իսկ ի՞նչ անել, եթե, այնուամենայնիվ, ներկել ես ոչ ցանկալի հատվածներ: Այստեղ օգնության կգան բամբակով պատված փայտիկները: Թաթախիր այն ացետոնի մեջ, ապա զգուշությամբ մաքրիր ավելորդ լաքը:
3. Եթե մանիկյուրը եղունգների ծայրերից փոքր ինչ մաքրվել է, ապա այն ամբողջությամբ մաքրելու և նորից քսելու փոխարեն կարող ես ֆրենչով կամ փայլերով ծածկել վնասված հատվածները:
4. Իսկ այս հնարքը թույլ կտա առավել արագ և արդյունավետ մաքրել եղունգները լաքից: Պարզապես պետք է սպունգը դնել որևէ տարայի մեջ, վրան լցնել ացետոն և փակել՝ բացելով միայն օգտագործելիս:
5. Տնային պայմաններում իդեալական ֆրենչ անելու համար, իհարկե, վաճառվում են հատուկ երիզներ, սակայն եթե դրանք վերջացել են, իսկ խանութ վազելու ժամանակ չկա, ապա կարող ես այդ նպատակով օգտագործել կպչուն ժապավեն:
Թերևս այսքանը: Եթե դու էլ նման խորամանկություններ գիտես, կիսվիր ինձ հետ մեկնաբանություններում: