Ереван, 01.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Կիլիկիո կաթողիկոսարանի կազմակերպած գրքի ցուցահանդեսը նվիրվել է Աստվածաշնչի տպագրության 350 ամյակին

ОБЩЕСТВО

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա Վեհափառը հոկտեմբերի 30-ին պաշտոնապես բացել է Հայ գրքի համահայկական 37-րդ ցուցահանդեսը, որը նվիրված է Աստվածաշնչի տպագրության 350 ամյակին: «Արմենպրես»-ը ներկայացնում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի հաղորագրությունն ամբողջությամբ:

«Յաւարտ Ս. եւ անմահ պատարագին, «Որք զարդարեցին» շարականին երգեցողութեամբ հայրապետական թափօրը ուղղուեցաւ կաթողիկոսարանի շրջափակին մէջ հաստատուած յատուկ տաղաւարը, ուր Արամ Ա. վեհափառ հայրապետը  հոկտեմբեր 30-ին պաշտօնապէս բացումը կատարեց Հայ գիրքի համահայկական 37-րդ ցուցահանդէսին:

Տարիներու աւանդութեան համաձայն, Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութիւնը կը շարունակէ հայ մշակոյթի պաշտպանութեան եւ հայ գիրի ու գրականութեան տարածման սրբազան առաքելութիւնը` իր սրբազան յարկին տակ ի մի հաւաքելով հայ հրատարակչատուները, հեղինակներն ու մտաւորականները, դպրոցական ու համալսարանական աշակերտները եւ անհատ գրքասէրները:

Բացման հանդիսութեան իրենց մասնակցութիւնը բերին հայ հրատարակչատուներու ներկայացուցիչներ, ուսուցիչներ, գրքասէր հանրութիւն մը եւ մանաւանդ դպրոցական ու դպրոցաւարտ երիտասարդներ:

Վեհափառ հայրապետը լուսարձակի տակ առաւ հայերէն Աստուածաշունչի առաջին տպագրութեան եւ ըսաւ. «Ներկայ տարին 350-ամեակն է Աստուածաշունչի առաջին տպագրութեան: Հետեւաբար, Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան կողմէ կազմակերպուած Հայ գիրքի համահայկական այս 37-րդ ցուցահանդէսը կը նուիրենք Աստուածաշունչի առաջին տպագրութեան 350-ամեակին»: Վեհափառ հայրապետը խօսելով Ոսկան վարդապետի կատարած գործին կարեւորութեան եւ անձնուրաց եկեղեցականի վաստակին մասին` յիշեցուց. «1666 թուականը մեր ժողովուրդի ու եկեղեցւոյ պատմութեան մէջ կը յատկանշուի Աստուածաշո ւնչի առաջին տպագրութեամբ: Սովորական երեւոյթ մը չէր Աստուածաշունչի տպագրութիւնը` նկատի ունենալով այդ ժամանակներու դժուար պայմանները` թէ՛ նիւթական եւ թէ՛ գործնական իմաստով: Սակայն, շնորհիւ Ոսկան վարդապետի իմաստուն ու քաջ քայլին, հայ ժողովուրդը իր ձեռքերուն մէջ ու աչքերուն դիմաց ունեցաւ տպագրուած Աստուածաշունչը:

«Սպահանի մէջ ծնած, Ս. Էջմիածնի մէջ իր եկեղեցական կոչումը ստացած Ոսկան վարդապետ կ’առնէ Աստուածաշունչի տպագրութեան յանդուգն քայլը: Ինչպէս հայ գիրերու գիւտարարը եւ թարգմանչաց սերունդի առաջնորդը` Ս. Մեսրոպ իր սրբազան առաքելութիւնը սկսելէ առաջ երազեց, տագնապեցաւ, պրպտեց, ուսումնասիրեց` միշտ մեկնելով ազգին ու եկեղեցւոյ ծառայելու ամուր յանձնառութենէն, այնպէս ալ Ոսկան վարդապետը, մէկդի թողելով իր միաբանի հանգստաւէտ պայմանները, հոգեւորականի տիտղոսին փառքն ու պատիւը, իր ամբողջ կեանքը նուիրեց Աստուածաշունչի տպագրութեան: Հո՛ն գտաւ իր հոեւորականի փառքն ու պատիւը. հո՛ն տեսաւ իր ճշմարիտ մեծութիւնը, իր գոյութեան պատճառը: Ոսկան վարդապետ սոսկ տպագրիչ չեղաւ, այլ պրպտող, հաւաքող, քննող, դասաւորող բանասէր ու խմբագիր: Ճի՛շդ է, իրմէ առաջ Աստուածաշունչի տպագրութեան փորձեր կատարուած էին, փորձեր եղած էին ո՛չ ամբողջական, այլ` թերի ու սահմանափակ, սակայն Ոսկան վարդապետ կը նկատուի Աստուածաշունչի առաջին ու ամբողջական տպագրութեան ռահվիրան», նշեց Արամ Ա. կաթողիկոս:

Հայ ժողովուրդի կեանքին մէջ Աստուածաշունչի կարեւորութեան անդրադառնալով` Արամ Ա. կաթողիկոս պատգամեց. «Արդարեւ, եթէ Մեսրոպ Մաշտոց ու Սահակ Հայրապետ 5-րդ դարուն Աստուծոյ խօսքը հայացուցին` ստեղծելով մեր պատմութեան Ոսկեդարը, ապա, Ոսկան վարդապետ ձեռագիրներու փոշիներուն տակ մնացած Աստուածաշունչը մատչելի, տեսանելի ու շօշափելի դարձուց մեր ժողովուրդին: Աստուածաշունչը տպագրելով` Ոսկան վարդապետ սոսկ տպագրական մարզին մէջ կարեւոր իրագործում մը չէր կատարեր, անոր հիմնական նպատակը մեր ժողովուրդը հրաւիրել էր Աստուածաշունչը կարդալէն ու ճանչնալէ ն անդին` զայն ապրելու: Հոս կը կայանայ խորունկ իմաստը Աստուածաշունչի տպագրութեան: Աստուածաշունչի առաջին տպագրութեան 350-ամեակը հոգեւոր արթնութեան կոչ մըն է մեր ժողովուրդի զաւակներուն` դառնալու Աստուածաշունչին, հաւատարիմ մնալու անոր ուսուցումներուն ու մեր կեանքին փոխադրելու անոր արժէքներն ու սկզբունքները: Աստուածաշունչի առաջին տպագրութեան 350-ամեակը մարտահրաւէր մըն է մեր ժողովուրդի զաւակներուն հոգեւոր ու բարոյական արժէքները մեր կեանքի լուսանցքին մղող ներկայ աշխարհի հոսանքներուն դիմաց Աստուածաշունչը ամրօրէն պահելու մեր անհատական թÕ § հաւաքական կեանքի մայր էջին վրայ»:

Իր խօսքի աւարտին, վեհափառ հայրապետը ներկաները իրազեկ դարձուց Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան կողմէ կատարուող Աստուածաշունչի արեւմտահայերէն թարգմանութեան աշխատանքներուն. «Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութիւնը երեք տասնամեակներէ ի վեր ձեռնարկած է Աստուածաշունչի արեւմտահայերէնի թարգմանութեան այնքան հրամայական աշխատանքին: Արեւմտահայերէնի թարգմանութեան Նոր կտակարանը արդէն իսկ հրատարակուած է շուրջ երկու տասնամեակներ առաջ ու Հին կտակարանի թարգմանութեան աշխատանքը դրական ընթացքի մէջ է: Հետեւաբար, Աստուածաշունչի առաջին տպագրոթեան 350-ամեակին առիթով, Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութիւնը իր ժողովուրդին կը ներկայանայ Ոսկան վարդապետին կողմէ կատարուած հսկայ աշխատանքին նման նուիրական գործ մը կատարած ըլլալու արդար հպարտութեամբ»:

Հայ գիրքի համահայկական 37-րդ ցուցահանդէսի բացումը վերջ գտաւ դպրեվանքի սաներուն կողմէ ազգային երգերու եւ հայրապետական մաղթերգի երգեցողութեամբ: Ապա, ներկաները առիթը ունեցան հաղորդակից դառնալու ներկայացուած գիրքերուն ու հայաբոյր հատորներուն:

Հայ գիրքի 37-րդ ցուցահանդէսը պիտի շարունակուի մինչեւ 20 նոյեմբեր 2016` ընդունելու համար հայ երիտասարդութիւնը, դպրոցական աշակերտներն ու գիրի եւ գրականութեան սէր ունեցող հանրութիւնը` ամէն օր առաւօտեան ժամը 9:00-էն մինչեւ երեկոյեան ժամը 7:00»:

IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствами