Այս 6 հայտնիները ձեզ կստիպեն սիրել և գնահատել ինքներդ ձեզ
ФОТОԿին լինելը հեշտ բան չէ, իսկ Հոլիվուդում հայտնի կին լինելը շատ ավելի դժվար է: Անընդհատ պապարացիների ուշադրության կենտրոնում լինելը կարող է անտանելի դառնալ: Սակայն նույնիսկ ամենահայտնի աստղերն են երբեմն տգեղ վարսահարդարում, հոգնած աչքեր, վատ դիմահարդարում կամ էլ ցելյուլիտ ունենում:
Այս հայտնիներից որոշները որոշել են բարձրաձայնել դրա մասին և օգնել կանանց ընդունել իրենց այնպիսին, ինչպիսին կան՝ անկախ նրանից՝ հայտնի են, թե ոչ:
-
Ալիշա Քիզ
Ալիշան, ով միշտ հայտնի էր իր գեղեցկությամբ և անհավանական ձայնով, եկել է այն համոզմանը, որ կինը պետք է սիրի և ընդունի իրեն այնպիսին, ինչպիսին նա կա: Հենց այդ պատճառով՝ Ալիշան այլևս չի դիմահարդարվում և ցուցադրում է իր բնական գեղեցկությունը: Նա որոշել է այլևս ոչինչ չթաքցնել:
-
Էշլի Գրահամ
Վերջապես գտնվել մի մոդել, ով նման է իրական կնոջ և օգնում է մեզ ավելի ինքնավստահ զգալ: Էշլին պլյուս չափի մոդել է, և նա հպարտանում է իր կազմվածքով:
-
Մադելին Ստյուարտ
Մադելինը 19-ամյա յուրահատուկ մոդել է, ով կարողացավ կոտրել հասարակության՝ գեղեցկության մասին պատկերացումները: Մադելինն իրականացրել է իր երազանքը և դարձել է մոդել ու քայլել է Նյու Յորքից նորաձևության շաբաթում:
-
Ջենիֆեր Էնիսթոն
Վերջերս Ջենիֆերը մի բաց նամակ է գրել, որտեղ նա ասում է. «Մենք մեզ կարող ենք լիարժեք զգալ առանց ամուսին կամ երեխա ունենալու: Մենք ենք որոշում մեր սեփական երջանկությունը:» -
Էմմա Ուոթսոն
Վերջերս Էմմայի շնորհիվ ֆեմինիզմի գաղափարներն ավելի լսելի դարձան: 2015 թվականին իր ելույթի ժամանակ դերասանուհին ասել է. «Եթե մենք դադարենք միմյանց սահմանել այն ամենով, ինչը մենք չունենք և սկսենք սահմանել այն ամենով, ինչը մենք իրականում ունենք, այդ դեպքում մենք ավելի ազատ կլինենք:» -
Դեմի Լովատո
Հանրահայտ երգչուհի Դեմի Լովատոն երբեք չի կաշկանդվել իր թերություններից: Դեռահաս տարիքում նա պայքարել է անորեքսիայի, թմրանյութերի և ընկճվածության դեմ: Այսօր Դեմին իսկական օրինակ է երիտասարդ աղջիկների համար, ովքեր նույնպես անցնում են այն ամենի միջով, ինչով անցել է երգչուհին:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: