Գագիկ Ծառուկյանը մտադիր է սիրիահայերի օգնության հիմնադրամ հիմնել, գումար ներդնել, աջակցել սիրիահայերին Արցախում բնակեցնելուն (տեսանյութ)
ВИДЕОԱյսօր տեղի է ունեցել տարածաշրջանում իր տեսակով եզակի, գերժամանակակից «Մուլտի Վելնես» սպորտային և ժամանցային համալիրի բացման արարողությունը, որի ժամանակ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ, գործարար Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ մտադիր է սիրիահայերի օգնության հիմնադրամ հիմնել։
«Ուզում եմ Սփյուռք-Արցախ-Հայաստան հիմնադրամ բացել, առաջին գումարը ես դնեմ, որ մենք կարողանանք մեր սիրիահայությանը տեր կանգնենք: Խորհուրդ ստեղծենք, որ այդ մարդկանց համար պայմաններ ստեղծենք, բնակավայր ստեղծենք, դպրոց ստեղծենք, աշխատելու համար: Արցախում հատուկ անկյուն ստեղծենք, որ մարդիկ կարողանան գնան ապրեն, սովորեն, զարգացնեն՝ ամրապնդվի մեր թիկունքը»,- ասել է Գագիկ Ծառուկյանը:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



