Լազանյա` սնկով և բեշամել սոուսով.բաղադրատոմս
ФОТОԲաղադրությունը`
Լազանյայի շերտեր- 500 գրամ
Աղացած միս- 400 գրամ
Սոխ- 1 հատ
Շամպինիոն- 250 գրամ
Տոմատի մածուկ- 200 գրամ
Ձեթ- 50 գրամ
Սխտոր- 2-3 հատ
Պանիր-100 գրամ
Աղ, պղպեղ
Ռեհան
Բեշամել սուսի պատրաստման եղանակը`
Կաթ-500մլ
Կարագ-100 գրամ
Ալյուր-2 թեյի գդալ
Մշկընկույզ мускатный орех
Աղ
Պատրաստմանե եղանակը`
Ձեթով տապակել մանր կտրատած սոխը և սխտորը, ապա ավելացնել կտրատած շամպինիոնը: Ավելացնել տոմատի մածուկ, աղով և պղպեղով համեմել, ապա ավելացնել ռեհան և 40 րոպե շոգեխաշել:
Սոուսի պատրաստման եղանակը` կարագի մեջ տապակել ալյուրը, առանձին եփել կաթը, ավելացնել մշկընկույզ: Խառնելով ավելացնել կաթը, թողնել եռա:
Դնել լազանյայի շերտը, ապա աղացած միսը, հետո լցնել բեշամել սոուս, կրկին լազանյայի շերտ, միս և սոուսը: Ամենավերջին շերտի վրա լցնել քերած պանիր: Թողնել 180 °С ջեռոցի մեջ 30-40 րոպե: