Այդ սարսափելի Հելոուինը. Կանադայից քույր եւ եղբայր գիշերել են կոմս Դրակուլայի ամրոցում, դագաղների մեջ
ЛАЙФԿանադայից քույր եւ եղբայր Թամի եւ Ռոբին Վարմաներն այս գիշերը, հավանաբար, երբեք չեն մոռանա: NY Post-ը գրում է, որ նրանք Airbnb կայքի հայտարարած մրցույթի հաղթող են ճանաչվել, որին 88 հազար մարդ է մասնակցել:

Մասնակիցներին առաջարկվել է երեւակայել, թե ինչ կասեին հայտնի վամպիրին, եթե դեմ առ դեմ հանդիպեին նրան:

Ի դեպ, Թամիի եւ Ռոբինի հանգուցյալ պապիկը՝ Դեւենդրա Վարման, գոթական գրականության եւ կոմս Դրակուլայի մասին առասպելների հարցով աշխարհի առաջատար մասնագետներից մեկն է եղել:

Երիտասարդներին թույլատրել են զբոսնել ամրոցի սենյակներով, մոմերի լույսի ներքո ընթրիք են մատուցել եւ առաջարկել քնել դագաղներում. այս ամենը՝ Բրեմ Սթոքերի «Դրակուլա» վեպում նկարագրված ամրոցում:

1
При поддержке Ucom в Ереване прошли ежегодные соревнования по гонкам дронов «Mini Whoop Drone Racing...
2
Аршака Карапетян отвечает на комментарии
3
Европейский курс Армении между обещаниями и обязательствами
4
Что будет, если выведут 102-ю базу? Аршак Карапетян
5
IDBank представит концепцию единой экосистемы на DigiTec 2026



