Երեք նախանշան, որ տղամարդը Ձեզ սիրում է. Մուտքը միայն աղջիկների և կանանց համար
ФОТОՏղամարդկանց սերն այլ կերպ է արտահայտվում, քան կանանց սերը: Կանացի սերն առանց վերապահումների է, հուզական, բարի և հոգատար: Եթե կինը սիրում է, նա նվիրվում է տղամարդուն ամբողջությամբ, աջակցում է նրան, նույնիսկ եթե նա ոչ մի արժեք չունի և արժանի չէ կնոջ ուշադրությանը, հավատարիմ է լինում տղամարդուն և նույնիսկ իրեն ուրիշի հետ չի կարողանում պատկերացնել:
Հենց այսպիսի սեր են կանայք ի պատասխան ակնկալում:
Բայց տղամարդկանց սերն ուրիշ է, այլ կերպ է: Ինչպե՞ս կողմնորոշվել, արդյո՞ք ձեր տղամարդն իրոք սիրահարված է ձեզ:
Գոյություն ունեն երեք նախանշաններ, ըստ որոնց կարելի է հասկանալ դա.
Տղամարդը հայտարարում է
Եթե նա իրոք ինչ-որ զգացմունքներ է տածում ձեր հանդեպ, ապա կասի դրա մասին, որ բոլորին լսելի լինի: Նա կներկայացնի ձեզ մյուսներին, որպես իր սիրած աղջիկ կամ սիրած կին: Այսինքն դուք կունենաք որոշակի կոչում, դուրս գալով «Սա իմ ընկերուհին է» շրջանակից, կամ ուղղակի անունով ձեզ ներկայացնելուց:
Դա նշանակում է, որ նա ձեզ տեսնում է իր հետ երկարատև հարաբերություններում, ձեզ իրենն է համարում, հպարտանում է նրանով, որ դուք միասին եք, և հայտնում է այդ մասին իր համար կարևոր և հարազատ մարդկանց:
Եթե ձեզ ներկայացնում են որպես ուղղակի ընկերուհի, ապա հենց դա էլ կմնաք նրա համար:
Ինչպես նաև, եթե դուք հանդիպում եք տղամարդու հետ արդեն ինչ կես տարի է, և մինչև հիմա ծանոթ չեք նրա հարազատների, մայրիկի, ընկերների հետ, կամ նա ամեն առիթով հրաժարվում է ծանոթանալ ձեր ընտանիքի հետ, դա նշանակում է, որ դուք երկար չեք լինի միասին:
Տղամարդն ապահովում է
Ձեզ սիրող տղամարդը ձեզ թույլ չի տա, որ դուք գումար խնդրեք իրենից: Նա կապահովի ձեզ ամեն անհրաժեշտ բաներով:
Ապահովել՝ չի նշանակում միայն գումար բերել: Սրա մեջ է մտնում նաև որոշ խնդիրների լուծումը: Օրինակ, դուք դիմում եք նրան ինչ-որ հարցում օգնել ձեզ, իսկ նա հրաժարվում է, ապա նա ձեր տղամարդը չէ:
Տղամարդը պաշտպանում է
Պաշտպանելը պարտադիր չէ, որ լինի ֆիզիկական ուժը գործադրելը մեկի հանդեպ, ով նեղացրել է ձեզ: Դա կարող է լինել ինչ-որ արժեքավոր խորհուրդ, կամ ինչ-որ հարցում ձեզ օգնելու ձգտում, որը նրա կարծիքով վտանգավոր է ձեզ համար:
Կանայք պետք է խոստովանեն, որ տղամարդիկ այլ կերպ են սիրում, նրանց սերը սովորաբար արտահայտվում է այս երեք կատեգորիաների միջոցով. Հայտարարել (տեղեկացնել), պաշտպանություն և ապահովում:
Որոշ կանայք կարող են չհամաձայնել սրա հետ, կարծելով, որ տղամարդիկ արդեն ոչնչի ունակ չեն: Բայց նրանք չեն անում այն, ինչ նրանցից սպասում են, որովհետև ոչ ոք չի պահանջել դա նրանցից:
Պետք է ծանոթության հենց սկզբում հաստատել հիմնական կանոնները, ստանդարտները, որպեսզի հարաբերությունները տանեք ձեր ուզած ուղղությամբ: Այսինքն, հասկացնեք, թե ինչ սպասելիքներ ունեք, ինչի հետ կհամակերպվեք, ինչի հետ ոչ: Այս պահանջները պետք է նրբորեն ներկայացվեն զրույցի ընթացքում, որպեսզի դա նման չլինի ուլտիմատումի: