Օրիգինալ օծանելիքը կեղծից տարբերելու 5 եղանակներ
ФОТОՕրիգինալ օծանելիքների տուփերը փաթեթավորված են լինում հաստ, հատուկ ցելոֆաններով: Եթե այդ ցելոֆանները մի փոքր ճմրթված են կամ այնքան էլ չեն համապատասխանում տուփի չափերին, ապա համոզված եղեք, որ օծանելիքը օրիգինալ չէ:
Եթե օծանելիքի տուփի պլաստիկ փաթեթավորման ծայրերն իրար են ամրացված ոչ պարկեշտ եղանակով, այսինքն սոսնձի հետքեր կան վրան, հավասար չեն ամրացված իրար, ապա օծանելիքը օրիգինալ չէ: Իսկական օծանելիքի փաթեթավորման կարերն անթերի են լինում:
Իսկական փաթեթավորումը արվում է բարձր որակով ստվարաթղթից, որը ստեղծված է շիշը պաշտպանելու համար: Ահա թե ինչու ստվարաթղթի ներքևի հատվածում հատուկ տեղ կա՝ շիշը տեղավորելու համար: Ստվարաթուղթը սպիտակ պետք է լինի, այլ ոչ թե մոխրավուն:
Դիզայն
Օծանելիքների խանութներում երբեմն կարելի է տեսնել այնպիսի օծանելիքներ, որոնք և՛ տեսքով, և՛ բուրմունքով շատ նման են բարձրորակ ապրանքանիշերի: Այնպես որ մի մոռացեք ուշադրությամբ ուսումնասիրել օրիգինալ օծանելիքի շիշը գնելուց առաջ:
Հայտնի բրենդերն իրենց օծանելիքներում շատ ներկանյութեր չեն օգտագործում, այդ իսկ պատճառով դրանք հիմնականում բաց են գունավորված լինում: Արհեստական, քիմիական գունանյութերը օծանելիքի մեջ խոսում է այն մասին, որ այն օրիգինալ չէ: