Վրաստանի խորհրդարանում 3 հայ պատգամավոր կլինի
МЕЖДУНАРОДНОЕՎրաստանի 9-րդ գումարման խորհրդարանում նորից 3 հայ պատգամավոր կլինի՝ Ռուսլան Պողոսյանը, Հենզել Մկոյանը, Սամվել Մանուկյանը: Այս մասին հայտնում են Վրաստանի հայ համայնքից: Աղբյուրի խոսքով՝ խորհրդարան է անցել 4 ադրբեջանցի պատգամավոր:
Ինչ վերաբերում է կուսակցությունների միջեւ մանդատների բաշխմանը, ապա չնայած երկրորդ փուլի քվեարկության արդյունքների ամփոփումը դեռ շարունակվում է, արդեն հայտնի է պատգամավորների կոնկրետ թիվը:
«Հայրենասերների դաշինքը» ստացել է 6 մանդատ, «Միասնական ազգային շարժումը»՝ 27, «Արդյունաբերողներ» կուսակցության ներկայացուցիչը ստացել է մեկ մանդատ, մեկ մանդատ էլ անկախ պատգամավոր Սալոմե Զուրաբիշվիլին: «Վրացական երազանքը» ստացել է 115 մանդատ եւ 150 պատգամավորից բաղկացած խորհրդարանում ձեւավորել է մեծամասնություն:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



