Ալաբամայում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել բենզատար խողովակաշարի պայթելուց հետո
МЕЖДУНАРОДНОЕԱլաբամայի նահանգապետ Ռոբերտ Բենթլին նահանգում արտակարգ դրության ռեժիմ Է հայտարարել նախօրյակին Colonial Pipeline ընկերության բենզատարի պայթյունից հետո, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Արտակարգ դրության ռեժիմը կգործի 2016 թվականի նոյեմբերի 1-ից մինչեւ 2016 թվականի դեկտեմբերի 1-ը, եթե որոշումը չեղյալ չհայտարարվի»,- ասված Է նահանգապետի կայքում զետեղված հայտարարության մեջ:
Ավելի վաղ ընկերությունը հայտնել Էր, որ միջադեպը տեղի Է ունեցել նոյեմբերի 1-ին Շելբիի օկրուգում բենզատարի վրա բանվորների բրիգադի աշխատանքների ժամանակ: Այն բանից հետո, երբ Էքսկավատորը դիպել Է խողովակին, տեղի Է ունեցել վառելանյութի բոցավառում, որը հրդեհ Է առաջացրել: Վերջին տվյալներով՝ միջադեպի հետեւանքով զոհվել Է մեկ մարդ, հինգը տուժել Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



