Հայաստանի բասկետբոլի չորս հավաքական կմասնակցեն Եվրոպայի առաջնություններին
СПОРТ2017 թվականի ամառը կրկին հագեցած է լինելու հայկական բասկետբոլի համար: Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան հայտ է ներկայացրել Եվրոպայի տարիքային չորս առաջնություններին մասնակցելու համար:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, 2017 թվականի ամռանը Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությունում հանդես կգա տղամարդկանց Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականը:
Տղամարդկանց Հայաստանի մինչև 18 տարեկանների ընտրանին ելույթ կունենա C դիվիզիոնում:
Կանանց Հայաստանի մինչև 16 և 18 տարեկանների հավաքականները ելույթ կունենան C դիվիզիոնի առաջնություններում:
Եվրոպայի առաջնությունների վիճակահանությունը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին Չեխիայի մայրաքաղաք Պրահայում:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



