Յուրաքանչյուր օդանավում կան գաղտնի սենյակներ, որոնց գոյության մասին քչերը գիտեն
ФОТОBlognews.am-ը գրում է.
Դժվար է պատկերացնել, որ նույնիսկ ամենափոքր ինքնաթիռներում կան գաղտնի սենյակներ, որտեղ հանգստանում է օդանավի անձնակազմը։
BlogNews-ը որոշել է բացահայտել այս գաղտնիքը և առաջարկում է Ձեզ տեսնել, թե ինչ պայմաններում է անցնում ինքնաթիռի անձնակազմի «գաղտնի» հանգիստը։
Boeing 777 և 787 ինքնաթիռներում այն տեղակայված է ինքնաթիռի գլխամասի մոտ` բիզնես դասի սրահի վերևում։
Այնտեղ հնարավոր է բարձրանալ մանրակրկիտ կերպով թաքցված աստիճաններով, որոնք գտնվում են հատուկ գաղտնաբառով պաշտպանված դռան ետևում։
American Airlines Boeing 773 և մի շարք նմանատիպ ինքնաթիռներում այն թաքնված է հատուկ դռան ետևում, որը նման է բեռների տեղակայման վայրին։
Այս գաղտնի սենյակները նախատեսված են 6-10 մարդու համար և այստեղ մուտք ունեն միայն անձնակազմի անդամները։
Սենյակներում սովորաբար կան ընթերցանության լամպեր, հագուստի կախիչներ, հայելիներ և անձնական իրերի համար պահարաններ։ Առկա են նաև գիշերանոցներ և սպիտակեղեն։
American Airlines Boeing 773 ինքնաթիռում մահճակալներ տեղակայված են սենյակի եզրերում` երկհարկ համակարգով։ Նրանց միջև եղած տարածությունն այնքան նեղ է, որ դուք կարող եք այդտեղով անցնել միայն թեքված։
Boeing 747 ինքնաթիռում ևս մահճակալները գտնվում են միմյանց վրա և հագեցված են ձայնամեկուսիչ վարագույրներով։
Օդաչուների հանգստի սենյակները շատ ավելի հարմարավետ են։ Ահա թե ինչ տեսք ունի այդ սենյակը Airbus A380 ինքնաթիռում։
Boeing 777 ինքնաթիռում օդաչուների համար նույնիսկ հատուկ բիզնես դասի աթոռներ և առանձին ննջասենյակներ կան, որոնցում առկա է առանձին զուգարան և լվացարան։
Այժմ դուք նույնպես գիտեք նրանց գաղտնի սենյակի մասին, և մենք համոզված ենք, որ եթե մյուս անգամ խնդրեք ցույց տալ այդ սենյակը, նրանք չեն մերժի։