3 գույներ, որոնք շքեղացնում են Ձեր տեսքը
ФОТОBlognews.am-ը գրում է.
Չկա այնպիսի մարդ, որը չի ձգտում ավելի լավ տեսք ունենալ, քան ունի իրականում: Եվ դրանում ոչ մի վատ բան չկա. մենք ուղղակի փորձում ենք լավ տպավորություններ ստեղծել դիմացինի համար: Ինչ-որ մեկը դա անում է իր բազմակողմանի զարգացվածության միջոցով, մյուսը՝ վառ դիմահարդարման, իսկ մեկ ուրիշը՝ ոճային հագուստի: Խոսելով հագուստի մասին. մենք միշտ չէ, որ կարողանում ենք գնել այն, ինչը ցանկանում ենք: Բայց դա չի նշանակում, որ այնգամ հասարակ հագուստով չենք կարող շքեղ տեսք ունենալ: Երբեմն ուղղակի անհրաժեշտ է ընտրել այնպիսի գույների հագուստ, որը կընդգծի ձեր անհատականությունը և ուշադրություն կգրավի:
Ցանկանում ենք ձեզ պատմել այն երեք գույների մասին, որոնք փայլ կհաղորդեն ձեր տեսքին:
Սպիտակ
Այս գույնը կարծես թե բղավում է ձեր անվախության և ինքնավստահության մասին, քանի որ սպիտտակ գույնի հագուստով հանրության առջև դուրս գալը բավական ռիսկային է. այս գույնի հագուստը շատ շուտ է կեղտոտվում: Մի կողմ թողեք բոլոր վախերը և այսօր սպիտակ վերարկու և կիսաշրջազգեստ հագեք: Կարող եք սպիտակ հագնվել՝ գրագիտորեն այն համադրելով նուրբ կապույտի, մոխրագույնի, սևի հետ:
Կարմիր
Կարմիրը ուժեղ կանանց ընտրությունն է: Կարմիր հագնելով դուք շրջապատի մարդկանց նախանձոտ և հիացած հայացքներն եք ձեր վրա սևեռում: Կապ չունի՝ ամբողջովին կարմիր եք հագնված, թե ուղղակի որևէ կարմիր աքսեսուար եք օգտագործել ձեր լուքում՝ ամեն դեպքում տասնյակ աչքեր ձեր հետևից երկար կնայեն: Միայն թե հարկավոր չէ կարմիրը համատեղել սևի հետ, քանի որ դա չափազանց վուլգար կնայվի: Ավելի լավ է կարմիրը կրեք բաց մոխրագույնի կամ բեժի երանգների հետ միասին:
Մուգ կապույտ
Հանգիստ և էլեգանտ մուգ կապույտը երկար ժամանակ մոռացված գույն էր: Եվ շատ իզուր. Սրա համադրությունը երկու այլ գույների ՝ սպիտակի և կարմիրի հետ հասարակ տանտիրուհուց ձեզ կարող է նուրբ լեդի դարձնել: Նաև պետք չէ մոռանալ, որ մուգ կապույտը կազմվածքն ավելի սլացիկ է ցույց տալիս այնքան, ինչքան սևը: