Այս խորամանկությունների մասին պետք է իմանա յուրաքանչյուր աղջիկ (լուսանկարներ)
ФОТОՉափազանց նեղ կոշիկներ ունենալու դեպքում տոպրակների մեջ ջուր լցրեք, դրանք դրեք կոշիկի մեջ, ապա կոշիկները մի գիշեր թողեք սառնարանում:
Տոպրակները փակող միջոցները երբեմն կարող են օգտագործվել կոճակների փոխարեն:
Կարմիր շրթներկը երբեմն հետքեր է թողնում հագուստի վրա: Դրանից ազատվելու համար կարող եք մազերի համար նախատեսված լաքն օգտագործել:
Եթե ակնոցը լայնացել է, այն կարող եք ֆիքսել եղունգների համար նախատեսված անգույն լաքով:
Էլեկտրականացումից ազատվելու համար իրերը մաքրեք չոր անձեռոցիկով:
Կոպիտ հագուստը կարող է այլևս չծակծկել, եթե այն մի գիշեր թողնեք սառնարանում: Միայն թե չմոռանաք այն դնել տոպրակի մեջ:
Թևատակերի հատվածում հագուստը սպիտակեցնելու համար օգտագործեք սննդի սոդա կամ կիտրոնի հյութ:
Երկարաճիտ կոշիկների ձևը պահպանելու համար թերթ օգտագործեք:
Եթե զուգագուլպան պատռվել է, կարող եք օգտագործել անգույն լաք եղունգների համար:
Տոնային կրեմի հետքերը կարող եք վերացնել սափրվելու համար նախատեսված կրեմով:
Մազերի համար նախատեսված արդուկը կարելի է օգտագործել հագուստի փոքր մասերն արդուկելու համար:
Զամշից կոշիկների վրայից կեղտը կարող եք հեռացնել ռետինի միջոցով:
Ջինսե տաբատի կոճակին երբեմն կարող են փոխարինել գրենական պիտույքները:
Եթե կորցրել եք ականջօղերն ամրացնելու համար նախատեսված միջոցները, ապա կարող եք ռետին օգտագործել:
Կրծկալից դուրս եկած երկաթները փակելու համար կօգնի կպչող թուղթը:
Կոշտ կաշվից ազատվել կօգնի այն թրջելը:
Նոր կոշիկներ հագնելիս չոր դեզոդորանտ քսեք դրանց վրա:
Եթե հագուստի վրա կարմիր գինի է թափվել, ապա այն կարելի է հեռացնել սպիտակ գինու միջոցով: