Մուտքը ՄԻԱՅՆ աղջիկների և կանանց համար. ինչպես մեկընդմիշտ ազատվել անցանկալի մազերից
ФОТОՀարթ և առանց ավելորդ մազերի մաշկը ժամանակակից կանանց ու աղջիկների՝ համար մեկ երազանքն է: Դրա դեմ պայքարելու հազարավոր եղանակներ ու մեթոդներ կան, մեկն օգնում է, մյուսը` ոչ այնքան, երրորդն էլ միայն ժամանակի ավելորդ վատնում է: Այսօր Ձեզ եմ ուզում ներկայացնել ավելորդ մազերից ազատվելու մի քանի եղանակ, որոնք կարելի է անել տնային պայմաններում:
1. Յոդ + ամոնյակ (նաշադիր)
Իրար խառնեք 35 գր սպիրտը, 5 գրամ ամոնյակը, 1.5 գր յոդը և 5 գր գերչակի յուղը: Ստացված լուծույթը օրը 2 անգամ քսեք այն հատվածին, որտեղ անցանկալի մազեր կան: Մի քանի օրից մազերը իրենք իրենց կթափվեն, ընդմիշտ:
2. Ընկույզի կանաչ կեղև
Սա ամենատարածված և հայտնի մեթոդներից մեկն է: Բայց այն հնարավոր չէ անել տարվա ցանկացած ժամանակ, հնարավոր է միայն գարնան վերջին և ամռան սկզբին, երբ ընկույզը կանաչ կեղևով է:
Կտրեք ընկույզի կանաչ կեղևը և օրվա մեջ 4-5 անգամ քսեք անցանկալի մազերով հատվածին, 1 ամիս հետո մազերը կթափվեն և այլևս երբեք չեն հիշեցնի իրենց մասին: